Գեղջավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեղջավագ, գյուղական համայնքի ավագ, պետ՝ հին և միջնադարյան Հայաստանում։ Ընտրվել է գյուղական համայնքի ընդհանուր ժողովում (սովորաբար ունևոր խավի ներկայացուցիչներից)։ Պարտականությունն է եղել կարգավորել և հսկել համայնքի ներքին գործերը՝ հողաբաժանությունը, ջրերից, անտառներից, արոտավայրերից օգտվելու սահմանված կարգը, համայնականների միջև ծագած վեճերը։ Գեղջավագը ճանաչվել է նաև որպես պետության ներկայացուցիչ, որովհետև նրան է հանձնարարվել պետական հարկերի ու տուրքերի գանձումը, զինվորական ծառայության, զանազան պարհակների ու պարտավորությունների բաշխման ու կատարման գործերը։ Հայաստանի տարբեր գավառներում Գեղջավագին կոչել են նաև ավագ, ավագ շենին, գյուղերեց, գյուղապետ, գլխավոր գեղջն, դասապետք շինականաց, տան ու տեր, ըռայիս, ռես և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 6