Գեղամ Բեգջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղամ Բեգջանյան
Պատկեր:72659883 2700087133344746 62466601353478144 n.jpg
Ի ծնեԳեղամ
ԾննդավայրՎանաձոր
Քաղաքացիությունհայ
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
Կրթությունբարձրագույն
Մասնագիտությունքանդակագործ

Գեղամ Բեգջանյան (), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղամ Բեգջանյանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 4-ին Վանաձորում։ Սովորել է Վանաձորի Իսակովի անվան թիվ 23 միջնակարգ դպրոցում։ Ուսումը շարունակել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի կերպարվեստ և գծագրություն բաժնում։ Ապա ընդունվել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժնի բակալավրիատ, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է ակադեմիայի մագիստրատուրայում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 26-ին Վանաձորում՝ քաղաքի օրվա առթիվ, տեղի է ունեցել Բեգջանյանի «Զորավար Անդրանիկ» արձանի բացումը։ Քանդակը տեղադրված է Վանաձորի արհեստական լճերի դիմաց։ Քանդակի բարձրությունը՝ պատվանդանով հանդերձ, 7 մետր է, որից բուն քանդակի բարձրությունը 3 մետր է, պատվանդանինը՝ 4 մետր։ Քանդակի նյութը բրոնզ է, իսկ պատվանդանինը՝ քար[1]։

Մինչ այդ՝ 2018 թվականի մայիսի 12-ին, կայացել է հուշարձանի էսքիզ-մակետի մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել Գեղամ Բեգջանյանի առաջարկած էսքիզը[2]։ Զորավար Անդրանիկը հայ ժողովրդի հզորության խորհրդանիշներից է,ուստի քանդակը ուղված է ազգի ինքնության պահպանմանը[3]։

Բեգջանյանի աշխատանքները պարբերաբար ներկայացվում են տարբեր ցուցահանդեսներում[4]։

Պարգևներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ քանդակի համար` Գեղամ Բեգջանյանը արժանացել է «Զորավար Անդրանիկ» մեդալի, որը հեղինակին շնորհվել է քանդակի բացման արարողության ժամանակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայտնի է՝ ինչ տեսք է ունենալու Զորավար Անդրանիկի 7 մետրանոց բրոնզաձույլ հուշարձանը». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  2. «Գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Զորավար Անդրանիկի հուշարձանի էսքիզ-մակետների մրցույթի հաղթողը». armday.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  3. «Վանաձորում կտեղադրվի Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ հուշարձանը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  4. myHost.am; http://myHost.com. «Վանաձորցի գեղանկարիչների կտավներում մտորումներ են երկրի մասին (տեսանյութ)». loritv.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին. {{cite web}}: External link in |last2= (օգնություն)
  5. «Զորավարի ևս մեկ հուշարձան, այս անգամ Վանաձորում» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]