Գեկկո աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գեկկոյի աստղադիտարանից)
Գեկկո աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ888
Երկիր Ճապոնիա
ՎայրKannami?
ԲԾՄ312 մետր
ԲացեցIssei Yamamoto?
Կայքgekkou.or.jp(ճապոներեն)

Գեկկո աստղադիտարան (ճապ.՝ 月光天文台, թարգմանաբար՝ Լուսնի լույսի աստղադիտարան, աստղադիտարանի կոդը` — «888»), աստղադիտարան Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում։ Հիմնադրվել է 1957 թվականին «Մշակութային հարմոնիայի միջազգայի հիմնադրամի» կողմից։ Գեկկո բառը թարգմանաբար նշանակում է Լուսնի լույս։

Աստղադիտարանի պատվին է անվանվել այստեղ, Յոսիակի Օշիմայի կողմից 1989 թվականին հայտնաբերված (4261) Գեկկո աստերոիդը[1]։

Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 20-սմ ռեֆլեկտոր;
  • 50-սմ ռեֆլեկտոր։

Հիմնական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնաբերվել են 172 աստերոիդ 2000 թվականի դրությամբ
  • 7300 աստղաչափական դիտարկումներ հրապարակվել են 1986-ից 2003 թվականները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի (ՌՇԼ) Փոքր մարմինների տվյալների շտեմարան (4261) Գեկկո». ՌՇԼ. (անգլ.)
  2. Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում աստղադիտարանի կատարած բոլոր դիտարկումները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը

1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները