Գավառ (դաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավառ (այլ կիրառումներ)

Գավառ , Գավառու-դուզ, Գավար, Գեվեր, Գյավեր, Դիզա, դաշտ Հայկական լեռնաշխարհում։ Գտնվում է Վանա լճից հարավ-արևելք, տարածվելով Մեզ Զաբի ձախակողմյան վտակ Գավառ գետի հովտում։ Այստեղ մեծ տարածում ունեն արոտավայրերն ո ւ մարգագետինները։ Երկարությունը 40-42 կմ է։ Լայնությունը մոտ 35 կմ է։ Մարկվարտն այստեղ է տեղադրում պատմական Որսիրանք գավառը։ Գավառի դաշտի հյուսիսային սահմանագլխին է գտնվում Արյան լիճը, ինչպես և Ջողա կամ Ջող լիճը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 830 — 992 էջ։