Գառնիկ Կարապետի Ղանդիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղանդիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գառնիկ Կարապետի Ղանդիլյան
ԾննդավայրՀայաստան, Շիրակի մարզ
Մահվան վայրԱրցախ Արցախ, Կարմիր շուկա
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծառայության տարիներ2019 - 2020
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական պատերազմ
ՊարգևներԱրցախի «Մարտական ծառայություն» մեդալ

Գառնիկ Կարապետի Ղանդիլյան (օգոստոսի 23, 2001, Գյումրի - նոյեմբերի 10, 2020, Կարմիր շուկա, Արցախի պաշտպանության բանակի զինծառայող[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանք և ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2001 թվականի օգոստոսի 23-ին Գյումրիում՝ Կարապետ և Հռիփսիմե Ղանդիլյանների ընտանիքում։ Ունի կրտսեր քույր և եղբայր՝ Քնարիկ և Վարդան Ղանդիլյանները։

2008 թվականից սովորել է Գյումրու 38 հիմնական դպրոցում, 2015 թվականին տեղափոխվել է Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ՝ որտեղ նաև հաճախել է ձյուդոյի։ Ունի 7 մեդալ, և բազմաթիվ պատվոգրեր[2]։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Ղանդիլյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2019 թվականի ձմեռային զորակոչով Գյումրու Զինկոմիսարիատից։ 2019 թվական դեկտեմբերի 16-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Արցախում։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով։ 44օր շարունակ Գառնիկը համառ մարտեր է մղել թշնամու հետ։ Վարորդ էր՝ պատերազմի ողջ ընթացքում ապահովել է անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ սնունդով, հագուստով, զինամթերքով, վիրավորներին տեղափոխել հիվանդանոցներ։ Անմահացել է 2020 թվականի նոյմբերի 10-ին, հրադադարի ընդունումից ժամեր հետո։

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Գառնիկ Ղանդիլյանի հուղարկավորությունը, զինվորական կարգով, Հերոսին հողին են հանձնել Շիրակի զինվորական պանթեոնում։

Պարգևներ և հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի փետրվարի 15-ին, Գառնիկ Ղանդիլյանը՝ հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար՝ հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.youtube.com/watch?v=gYwyCS1907A. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. https://web.archive.org/web/20210410183702/https://galatv.am/hy/2927600/. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)