Գայլի Դրունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գայլի Դրունք, լեռնանցք՝ Շարուր գավառի հյուսիսարևելյան մասում։

Գայլի Դրունք լեռնանցքը գտնվում է Դահնա և Վելի լեռնագագաթների միջև։ Այս լեռնանցքով անցնում է Արարատյան դաշտից Շարուր–Նախիջևան–Վասպուրական երթուղին, որը մեծ դեր ուներ Հին Հայաստանում։ Այս կիրճ–լեռնանցքը կոչվել է նաև Դուռն Դահնա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 38 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։