Գայանե (վարունգի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Գայանե», վարունգի սորտ, որը ստեղծել են Գ․Ղարիբյանը, Ա․ Հովսեփյանը, Լ․ Թադևոսյանը, Գ․ Ասլանյանը և Ա․ Փահլևանյանը Հայաստանի Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում (ԲԲՏՄԳԿ)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի արմատն առանցքային է։ Տերևները լայնաթիթեղ են, միատուն և բաժանասեռ։ Պտուղը գլանաձև է, մուգ կանաչ գույնի, 250-270 գրամ զանգվածով։ Միջավաղահաս սորտ է, ծլումից մինչև առաջին բերքահավաքը տևում է 57-60 օր։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքավությունը 250-275 ց/հա է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։