Գայանե Սարգսյան
Գայանե Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Ներքին Ալուչալու, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Գայանե Ժորայի Սարգսյան (ապրիլի 6, 1956, Ներքին Ալուչալու, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանջարաբույծ-կենսատեխնոլոգ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1996)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գայանե Սարգսյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 6-ին Արծվանիստ գյուղում (այժմ՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզում)։ 1979 թվականին ավարտել է ԵՊՄԻ-ը։ 1987 թվականին սկսել է աշխատել Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում․ 1998 թվականին դարձել է վարիչ (2006 թվականից՝ տնօրեն)։
Աշխատանքները վերաբերում են ծածկած գրունտի պայմաններում բանջարային մշակաբույսերի արդյունավետության բարձրացման հիմունքներին՝ կախված ջրային և սննդային պայմանակարգերից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |