Գազանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գազանոձ,Գազանոց, հնավայր Հայաստանի Աշտարակի շրջանում, Սաղմոսավան գյուղից մոտ 3 կմ հյուսիս։ Վաղ բրոնզեդարի և վաղ երկաթի դարի ամրացված բնակավայր է, որտեղ հայտնաբերված են դամբարանաշատ և անտիկ շրջանի ու միջնադարյան բնակության հետքեր։ Ամրոց-բնակավայրը գտնվում է մի լեռնային հրվանդանի վրա, որի հիմքի մասում պահպանվել են 2 պարսպաշղթաների մնացորդները։ Վերգետնյա հնագիտական նյութերի մեծ մասը կազմում է մ.թ.ա 3-րդ հազարամյակին վերաբերող խեցեղենը։ Հնավայրը հայտնաբերվել է Երևանի Համալսարանի արշավախմբի կողմից 1975 թվականին։ Երբեմն գրվում է նաև Գաղանոձ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 800 — 992 էջ։