Գազաբաշխիչ կայան
Արտաքին տեսք
Գազաբաշխիչ կայան, ծառայում է այրվող գազի ճնշումն իջեցնելու և, անկախ ծախսի մեծությունից, այն հաստատուն պահելու ու գազը բաշխելու համար։ Գազաբաշխիչ կայաններում գազը նաև մաքրվում է մեխանիկական խառնուրդներից, խոնավազրկվում, հոտավորվում, չափվում են նրա ծախսը և մի շարք ֆիզիկական պարամետրեր (ճնշումը, ջերմաստիճանը ևն)։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ նշանակման գազաբաշխիչ կայանները լինում են մի քանի տեսակի՝
- գլխավոր գազամուղի ճյուղավորումների վերջում, բնակավայրին կամ արդյունաբերական օբյեկտին մոտ տեղավորված կայաններ (5–10-ից մինչև 300–500 հզ․ մ³/ժ արտադրողականությամբ),
- արդյունագործական՝ արդյունահանված գազը փոշուց մաքրելու, խոնավազրկելու, ինչպես նաև գազահանքի մոտակա բնակավայրին մատակարարելու համար,
- գլխավոր գազամուղի ճյուղավորումներում տեղավորված վերահսկիչ–բաշխիչ կետեր (արդ․ կամ գյուղատնտ․ օբյեկտի մատակարարման համար),
- ավտոմատ գազաբաշխիչ կայաններ (1–3 հզ․ մ³/ժ արտադրողականությամբ)՝ փոքր բնակավայրերի գազամատակարարման համար,
- գազակարգավորման կետեր (1 30 հզ․ մ³/ժ արտադրողականությամբ)՝ բարձր և միջին ճնշման քաղաքային գազացանցերում գազի ճնշումն իջեցնելու և տրված մակարդակի վրա պահելու համար,
- գազակարգավորման տեղակայանքներ՝ գազացանցերը կամ մինչև 1,5 հզ․ մ³/ժ գազ ծախսող ամբողջ օբյեկտներ գազով սնելու համար։
Հեռավոր գազամատակարարման դեպքում, գազի օրական սպառման անհամաչափությունը հավասարեցնելու նպատակով, գազաբաշխիչ կայանին կից կառուցվում է գազգոլդերային կայան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 639)։ ![]() |