Բևերեջի անտենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բևերեջի անտենա, ալիքային անտենա, որն առաջարկվել է Բևերեջի կողմից և օգտագործվում է երկարալիքային ռադիոընկերությունների ազդանշանների ընդունման համար։ Այն կազմված է մալուխից որի երկարությունը սկսվում է մինչև կիսալիքայինից մի քանի երկարություն ունեցող ալիքներ որոնք հողից գտնվում են մինչև ութ մետր բարձրության։ Մալուխի ծայրը որը որ ավելի մոտ է գտնում հասցեատիրոջը հողանցվում է հակադրամն միջոցով որը իր հերթին հավասար է անտենայի ալիքային հակադրման։ Մալուխի ծայրը միացվում է ընդունիչին որի մուտքի հակադրությունը նույնպես հավասար է անտենայի ալիքային հակադրությանը։ Անտենան արձագանքում է էլեկտրական դաշտի լարման հորիզանական բաղկացուցչին որը իր հերթին կազմում է էլեկտրական դաշտի մի մասը։ Ինչպես երևում է նկարից ալիքի առաջնամասը որը տարածվում է երկրի մակերեսի վրայով թեքված է ալիքի ուղղության կողմը։ Եթե ալիքը գալիս է կլանող հակադրության կողմից ապա էլէեկտրական դաշտի լարվածության վեկտորի հորիզոնական բաղադրիչը ուղղված է մալուխի առանցքի երկայնքով։ Եթե ալիքները գալիս են այլ ուղղություններից ապա մալուխի առանցքի երկայնքով գործում է էլեկտրական դաշտի լարվածության վեկտորի հորիզոնական բաղադրիչի պրոյեկցիան, որը հավասար է էլետրական դաշտի վեկտորի հորիզոնական բաղադրիչի ալիքի մոտեցման կոսինուսի անկյան արտադրյալին։ Վազող ալիքի կարճ ալիքների անտենայի նման ընդունիչի հոսանքը կարող է մաքսիմալ լինել այն դեպքում երբ ալիքը գալիս է մալուխի առանցքի ուղղությամբ։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բևերեջի անտենան օգտագործվում է երկար ալիքների վրա որպես պաշտպանիչ մթնոլորտային խոտաններից, ինչպես նաև հաճախությամբ նման կայաններից։ Որպես փոխանցող անտենա այն երբեք չի օգտագործվում որովհետև այն հիմնականում ունենում է փոքր ՕԳԳ։ Ճառագայթման արդյունքում ինչպես նաև հողի մեջ կորուստների պատճառով հոսանքների ալիքը որ շարժվում է անտենայի հեռակա ծայրի շարժման ընթացքում հանգչում է։ Օգտագործման դեպքում անհրաժեշտ է դառնում կարգավորել ընդունման զրոյի ուղղությունը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Антенны. Шифрин Я.С. "Вирта", 1976г.