Բրեժնևի դոկտրինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Բրեժնևի դոկտրինա» (ռուս.՝ Доктрина Брежнева), Խորհրդային Միության արտաքին քաղաքականության ձևակերպում։ Համաձայն դոկտրինայի, ԽՍՀՄ-ը իրավունք էր ձեռք բերում միջամտելու Սոցիալիստական ճամբարի կազմում ընդգրկված Կենտրոնական Եվրոպայի պետությունների ներքին գործերին՝ քաղաքական ընթացքի կայունությունն ապահովելու համար։

Բրեժնևը պնդում էր, որ սոցիալիստական հանրապետությունների ենթադրյալ գերիշխանությունը հանդիսանում է բոլոր մարքսիստ-լենինիստների հաջողությունը. «Երբ առաջանում է վտանգ սոցիալիզմի գործի համար որևէ հանրապետությունում, վտանգ սոցիալիստական համագործակցության անվտագության համար ընդհանրապես, ապա դա արդեն դառնում է ոչ միայն խնդիր տվյալ հանրապետության համար, այլև ընդհանուր խնդիր բոլոր սոցիալիստական հանրապետությունների համար»։ «Չխառնվելու» քաղաքականությունը նրա կարծիքով ուղիղ հակազդում էր «եղբայրական պետությունների» պաշտպանությանը։


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А.с.Орлов, А.Ю. Полунов, Ю. Я. Терещенко.,Основы курса истории России,Москва, 2009։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]