Բուսականության դինամիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բուսականության դինամիկա (սինդինամիկա), բուսական համակեցության ձևափոխման գործընթացն արտաքին և ներքին գործոնների ազդեցության ներքո։ Բուսականության դինամիկան անհրաժեշտ է տարբերել ֆիտոցենոզի կառուցվածքի և բաղադրության սեզոնային փոփոխություններից, ինչպես նաև ըստ տարիների ֆլուկտուացիոն տատանումներից։

Պատկերացում սինդինամիկ գործընթացի էության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականության դինամիկայի բազմաթիվ պատկերացումներում ի հայտ եկավ տարակարծություն հենց բուսական ծածկի էության մասին։ Ուսումնասիրողները, որոնք ընդունում էին բուսական ծածկի՝ որպես քիչ թե շատ իրարից տարանջատվող, իրականում գոյություն ունեցող, պատմականորեն ձևավորված և հակատերմինաբանական կառուցվածք ունեցող ֆիտոցենոզ( այսինքն ընդունում էին ֆիտոցենոզը որպես օրգանիզմի անալոգ ), նրա դինամիկայի գործընթացը պատկերացնում էին որպես առանձին փուլերի խիստ հակատերմինացիոն գործընթաց, որոնց համապատասխանում են տեսակների որոշակի խմբեր։ Բուսածածկի որպես կոնտինիում ընդունող գաղափարի կողմնակիցները, որոնք ֆիտոցենոզը համարում էին իրականում գոյություն չունեցող, բուսական կոնտինիումից պայմանականորեն տարանջատվող և սահուն կերպով մեկը մյուսին անցնող մի երևույթ, բուսական դինամիկայի պրոցեսը համարում էին տեսակների շարունակական հերթափոխության գործընթաց, որի դեպքում դինամիկայի փուլերը առանձնացվում են նաև էական մակարդակով և սահուն կերպով անցում են կատարում մեկից մյուսը։ Առաջին մոտեցումը լայն տարածում ուներ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին, և մեծ մասամբ կատարելագործվել էր Ֆ. Կլեմենտսի և Վ. Ն. Սուկաչյովի կողմից։ Երկրորդ մոտեցումը լայն տարածում գտավ 20-րդ դարի կեսերին և առաջին հերթին կապված է Լ. Գ. Ռամենսկու և Ռ. Ուիտտեկերի անունների հետ։ Ներկայումս այս մոտեցումը գործնականում ամբողջովին դուրս մղեց ֆիտոցենոզի մասին օրգանական պատկերացումները։

Սինդինամիկայի ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են ֆիտոցենոզի դինամիկայի 3 հիմնական ձև՝ խախտում, սուկցեսիա և էվոլյուցիա։

Ֆիտոցենոզի խախտումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիտոցենոզի խախտումները առաջանում են էքստրեմալ գործոնների ( հրդեհ, նավթի արտահոսք, ծառահատումներ,, сели ) ազդեցության հետևանքով, որոնք ժամանակի ընթացքում ոչնչացնում են ֆիտոցենոզը մասնակիորեն կամ ամբողջապես։ Խախտված ֆիտոցենոզի փոխարեն հետագայում զարգանում է վերականգնված ( երկրորդային ) սուկցեսիա։

Ֆիտոցենոզի սուկցեսիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուկցեսիան իրենից ներկայացնում է բուսականության համակեցության միակողմանի փոփոխություններ, որոնք առաջանում են ներքին կամ արտաքին պատճառներով՝ վերջանալով կլիմաքսային ֆիտոցենոզով։ Սուկցեսիան ոչ թե ձևավորում է նոր ֆիտոցենոզ, այլ հանդիսանում է արդեն նախկինում գոյություն ունեցող ֆիտոցենոզների կրկնություն։ .Բուսականության սուկցեսիայի ձևերը.

  • ավտոգեն. սուկցեսիաներ՝ պայմանավորված ներքին պատճառներով
    • սինգենեզ. սուկցեսիաներ՝առաջացող բույսերի միջև փոխհարաբերություններով
    • էնդոէկոգենեզ. սուկցեսիաներ՝ պայմանավորված բնակության միջավայրի պայմանների փոփոխությամբ
  • ալլոգեն. սուկցեսիաներ, որոնք առաջանում են ֆիտոցենոզին վերաբերող արտաքին պատճառներով
    • գեյտոգենեզ. որոշակի ֆիտոցենոզների տեղային( լոկալ ) փոփոխություններ
    • գոլոգենեզ. ֆիտոցենոզի փոփոխություններ ամբողջ լանդշաֆտի սահմաններում

Բացի այդ սուկցեսիաները ստորաբաժանվում են.

  • ըստ ժամանակի մասշտաբի՝ արագ (տասնամյակ), միջին(հարյուրամյակ), դանդաղ(հազարամյակ), չափազանց դանդաղ(տաս հազարամյակ);
  • ըստ վերականգնման՝ վերականգնվող և չվերականգնվող;
  • ըստ գործընթացի անընդհատության չափանիշի՝ ընդհատ և անընդհատ;
  • ըստ ծագման՝ առաջնային( երբ սուկցեսիան զարգանում է նախկինում բուսականությունից զուրկ տարածքում, ժայռերում, անապատներում ) և երկրորդային( երբ սուկցեսիան զարգանում է բուսականությունը ոչնչացված տարածքում );
  • ըստ անթրոպոգեն ազդեցության՝ անթրոպոգեն և բնական գործոններով պայմանավորված։

Կլիմաքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիտոցենոզի էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականության էվոլյուցիան համակեցությունների փոփոխության դանդաղ գործընթաց է, որը առաջացնում է նոր, նախկինում գոյություն չունեցող ֆիտոցենոզներ։ Ֆիտոցենոզի բնույթի դիսկրետ հասկացության գաղափարակիցները կարծում են, որ համակեցությունները էվոլյուցիայի են ենթարկվում որպես մեկ ամբողջություն։ Էվոլյուցիայի գործընթացում տեղի է ունենում բույսերի ադապտացիա, որոնք մտնում են համակեցության մեջ, բարձրանում է նրա դիմացկունությունը, այսինքն տեղի է ունենում ՙհամակեցության բնական ընտրություն՚, որը օրգանիզմների էվոլյուցիայի ժամանակ բնական ընտրության նախատիպն է։ Ֆունկցիոնալ գաղափարախոսության կողմնակիցները ժխտում են երկրորդ կարգի բնական ընտրության առկայությունը և կարծում են, որ ֆիտոցենոզի էվոլյուցիան իրենից ներկայացնում է ցանցանման գործընթաց. տեսակները էվոլյուցիայի են ենթարկվում մեկը մյուսից անկախ՝ համատեղվելով մի ֆիտոցենոզում էկոլոգիակն խորշերի տարբերակման(դիֆերենցացիայի) հաշվին։ Ըստ այդմ, ինչպես նշում է Բ. Մ. Միրկինը տեսակների միջև կայուն կապերը չեն առաջանում և ամեն տեսակը յուրովի է ներ գրավվում ֆիտոցենոզի մեջ և յուրովի անջատվում նրանից։ Ինչպես սուկցեսիայի գործընթացում, այնպես էլ էվոլյուցիայի պրոցեսում աստիճանաբար նվազում է ֆիտոցենոզ մտնող նոր տեսակների միջև մրցակցությունը։ Մարդկանց տնտեսական գործունեության առաջացման հետ մեկտեղ ի հայտ եկավ էվոլյուցիայի նոր տեսակ՝ բուսականության անթրոպոգեն էվոլյուցիան, որը դրսևորվում է.

  • այլ տարածաշրջաններից նոր տեսակների ներգաղթ;
  • որոշ տեսակների ոչնչացում;
  • բուսականության բնական սահմանների փոփոխություն ( օրինակ տափաստանի բնական սահմանների տեղահանում դեպի հյուսիս );
  • նոր, մարդու գործունեության նկատմամբ կայուն ֆիտոցենոզների առաջացում (հատկապես քաղաքներում);
  • բուսականությամբ ծածկված նոր ֆիտոցենոզների առաջացում անթրոպոգեն խախտումների հետևանքով (ֆոսֆոգիպսի կույտի, ժայռերի վրա և այլն )։

Բուսականության դինամիկայի ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականության դինամիկայի ուսումնասիրության ժամանակ ամենից հաճախ կիրառվում է երկու մոտեցում. 1) ուղիղ, երբ կատարվում են ուղղակի և երկարաժամկետ հետազոտություններ մշտական փորձնական վայրերում և 2) անուղղակի, երբ ուսումնասիրվում են համակեցությունների տարածքային շարքեր, օրինակ էկոլոգո-գենետիկական շարքերը (որտեղ համակեցությունները փոխարինում են միմյանց տարածության մեջ ՝ այնպիսի տարածությունում, որում միմյանց փոխարինում են ժամանակի ընթացքում ) և շահագործում են նրանց ժամանակային շարքերում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абрамова Л. М., Юнусбаев У. Б. Опыт изучения синантропизации при пастбищной дигрессии степей Зауралья методом трансект // Экология. — 2001. — № 6. — С.474-477.
  • Динамика хвойных лесов Подмосковья. — М.: Наука, 2000. — 322 с.
  • Миркин Б. М., Наумова Л. Г. Динамика растительности: история и современное состояние теории // Успехи современной биологии. — 1999. — № 1.
  • Миркин Б. М., Наумова Л. Г., Соломещ А. И. Современная наука о растительности. — М.: Логос, 2002. — 264 с.
  • Миркин Б. М., Розенберг Г. С., Наумова Л. Г. Словарь понятий и терминов современной фитоценологии. — М.: Наука, 1989. — 223 с.
  • Раменский Л. Г. Проблемы и методы изучения растительного покрова. Избр. работы: Л.: 1971.
  • Сукачёв В. Н. Избранные труды. — Л.: Наука. — Т. 1. 1972—417 с.; Т. 2. 1973. — 352 с; Т. 3. 1975. — 543 с.
  • Уиттекер Р. Сообщества и экосистемы. — М.: Прогресс, 1980. — 328 с.