Բույսերի պատշպանության գիտական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի պաշպանության գիտական կենտրոն, ստեղծվել է 1933 թվականին։ 1998 թվականին Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի (հիմնադրվել է 1956 թվականին) հետ միավորմամբ ստեղծվել է «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնը»։ 2004 թվականին նրանից առանձնացվել է և 2011 թվականին նեռարվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կազմում։ Ունի միջատաթունաբանության, բուսաախտաբանության, հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի, անտառի պաշպանության և այլ լաբորատորիաներ։ Կենտրոնում ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետությունում տարած մշակաբուսերի և անտառների վնասատուների տեսակային կազմը, կենսակերպը, դրանց պատճառած վնասի չափը։ Մշակել է Հայաստանի Հանրապետությունում տարածված վնասատուների, հիվանդությունների ու մոլախոտերի դեմ պայքարի արդյունավետ, մարդկանց ու շրջապատի համար անվտանգ միջոցառումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։