Բուլանժերիտ
Արտաքին տեսք
Բուլանժերիտ (ֆրանսիացի միներալոգ Շառլ Բուլանժեի անունով), միներալ, բարդ սուլֆիդ. :
Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է ասեղնաձև բյուրեղիկներ կամ թելավոր ագրեգատներ։ Գույնը՝ արծաթամոխրագույնից մինչև կապարամոխրագույն։ Կարծրությունը՝ 2,5-3,0, խտությունը՝ 6230 կգ/մ³: Հանդիպում է Անդրբայկալի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի բազմամետաղային հանքավայրերում, Հայաստանում՝ Ազատեկի հանքավայրում։ Մեծ կուտակումների դեպքում հանդիսանում է կապարի հանքանյութ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 589)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլանժերիտ» հոդվածին։ |
|