Բորգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Բորգես» (գերմ.՝ Borgis, < իտալ. borghese – քաղաքային), 9 կչփ-ի (3,375 մմ) լատինատառ տպատառ՝ սովորական, քաղաքացիական գրքերի (ի տարբերություն եկեղեցականի) տպագրության համար։

«Բորգեսը» գործածվել է 1498 թվականից Վենետիկում՝ առավելապես թերթերի, հետագայում՝ նաև գրքերի ու ամսագրերի տեքստեր շարելու համար։

1933 թվականին Միսակ Էփրիկյանի ղեկավարությամբ ստեղծվել է հայկական «Բորգես»՝ «Հայկական խորհրդային հանրագիտարանը» շարելու համար (1-ին պրակի ազդօրինակը լույս է տեսել 1935 թվականին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։