Բողոքի ակցիաներ Պետական Դումայի ընտրությունների կեղծավորման դեմ (2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ ժապավենը՝ որպես Դումայի ընտրությունների կեղծման դեմ ուղղված խորհրդանիշ[1][2]:

2011 թվականի Ռուսաստանում բողոքի ակցիաները սկսվեցին Պետական Դումայի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, որոնք ըստ ցուցարարների և բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպությունների զանգվածային կեղծիքի արդյունք էին‌[փա՞ստ]։ Ակցիայի խորհրդանիշն է դարձել «սպիտակ ժապավենը»։ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ակցիաները սկսվել էին դեռ դկետեմբերի 4-ի երեկոյան և շարունակվել հաջորդ շաբաթվա ընթացքում։ 2011 թվականի դեկտեմբերի սկսեց բողոքի համառուսաստանյան ակցիան, որը ընդգրկեց երկրի ավելի քան 80 քաղաք։ Մոսկվայի ցույցը դարձավ վերջին տասնամյակում տեղի ունեցած ամենախոշորը։

Բողոքները հիմնականում ուղղված են իշխող կուսակցության՝ Միասնական Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի դեմ։ Վերջինս, լինելով Ռուստաստանի ներկա վարչապետը և նախկին նախագահը հայտարարել է, որ իր թեկնածությունն է առաջադրելու 2012 թվականի նախագահական ընտրություններին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]