Բոզլիի ջրամբար
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Բոզլիի ջրամբար (անգլ.՝ Bosley Reservoir), լճային տիպի ջրամբար Մեծ Բրիտանիայի Չեշիրի երկրամասի Մեքլսֆիլդ շրջանում։ Սպասարկում է Մեքլսֆիլդի ջրանցքային համակարգը։ Ջրամբարի համար ջրի աղբյուր են հանդիսանում շրջապատող սարավանդերից, մասնավորապես 313 մ բարձրությամբ Բոզլիի բլրակից բխող առվակները։
Ջրամբարը կառուցված է Բոզլիի վտակի հովտում։ Վտակի հոսքն հաստատուն պահելու նպատակով ջրամբարից կանոնավոր կերպով ջուր է բաց թողնվում։ Ջրի արտահոսքը սնուցում է թե՛ վտակը և թե՛ ջրամբարով անցնող 3,2-կիլոմետրրանոց սնող ջրանցքը։
1959 թվականին ջրամբարի ծավալը կազմել է 1670 մ3, սակայն անվտանգության տեսչական ստուգումից հետո որոշում է կայացվում ջրի մակարդակն իջեցնել 2,1 մետրով[1]։