Բոգ ստանդարտ պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգ ստանդարտ պատկերասրահ
Изображение логотипа
Տեսակարվեստի գործ և ինստալյացիա
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրվել է2007
Կայքbogstandardgallery.com
Բոգ Ստանդարտ Պատկերասրահ

Բոգ ստանդարտ պատկերասրահ (անգլ.՝ Bog Standard Gallery), անցյալում շարժական զուգարանի խուց, այժմ՝ աշխարհում ամենափոքր պատկերասրահներից մեկը[1][2][3]։ Խուցն ունի սպիտակ պատեր և փայտյա հատակ և ընդհանուր մեկ մետր քառակուսի է։ Արվեստի գործը նմանակում է ավանդական պատկերասրահը։ Հեղինակը Մելանի Բոդան է։ Նա Մեծ Բրիտանիայում ապրող արվեստագետ է և ստեղծել է այս գործը 2007 թվականին, որպես իր Մանչեսթեր Մետրոպոլիտան համալսարանի Ինտերակտիվ արվեստների դասի մաս[4]։ Բոգ ստանդարտ պատկերասրահը ստեղծվել էր Բոգ ստանդարտ նշաններ պատկերաշարի նկարները այդտեղ տեղադրելու համար։ Բոգ ստանդարտ նշաններ պատկերաշարը աշխարհով մեկ տարբեր զուգարանների նշանների նկարների հավաքածու է։ Այն բաղկացած է հազարավոր զուգարանների կանանց և տղամարդկանց սիմվոլների նկարներից։ Հավաքածուի միտքը առաջացել էր Մելանիի ատենախոսության համար հետազոտությունից, որում նա ուսումնասիրել էր, թե արդյոք տարբեր երկրներում մշակութային տարբերությունները պատկերված են զուգարանների նշաններում։ Սկզբնական հետազոտությունը Միացյալ Թագավորության զուգարանների նշանների և Իսրայելի զուգարանների նշանների տարբերության մասին էր։ Ինչքան շատ Բոդան ճանապարհորդեց, այդքան նկարներն ավելացան, և հետազոտությունը ընդլայնվեց։ Պատկերասրահը սովորաբար ցուցադրում է միայն 24 նկար, որոնք հաճախ փոփոխվում են։ Խուցը 2013 թվականի օգոստոսի ընթացքում ցուցադրման համար գտնվում էր Հերթֆորդշիր քաղաքի Ուոթֆորդ թանգարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. BBC News (2007-04-27)։ «Student art exhibition 'panned'»։ Վերցված է 2010-12-28 
  2. Yakub Qureshi (2007-04-26)։ «Sitting pretty in the Loovre»։ Manchester Evening News։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-12-ին։ Վերցված է 2010-12-28 
  3. Brian Roberts (2007-04-27)։ «THE LOOVRE from 27 Apr 2007»։ The Mirror։ Վերցված է 2010-12-28 
  4. Interactive Arts Archived 2010-12-15 at the Wayback Machine., Manchester Metropolitan University, UK.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]