Բոգան (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոգան
Bogan River-Nyngan.JPG
Բնութագիր
Երկարություն617
Ավազանի մակերես18 000 կմ²
Ջրի ծախս8.1
Ջրահոսք
 · Բարձրություն305 մ
 · Գետաբերանի տեղակայումԴառլինգ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերLittle Bogan River?
ԵրկիրԱվստրալիա
ԵրկրամասՆոր Հարավային Ուելս[1]
ՋրահավաքMurray–Darling basin?

Բոգան (անգլ.՝ Bogan River), չցամաքող գետ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգանը կազմում է Մուրեյ-Դարլինգ ջրային ավազանի մի մասը: Գետը սկիզբ է առնում Պարքս քաղաքից: Ընդհանուր հոսանքի ուղղությունը հարավ-հարավ-արևելքից հյուսիս-հյուսիս-արևմուտք է: Բուրկ քաղաքի մոտ Լիթլ Բոգան գետի միաձուլումից ձևավորվում է Դառլինգ գետի սկիզբը: Բոգանը ընդունում է շուրջ քսան գետակներ [2]: Ի տարբերություն տարածաշրջանի շատ այլ գետերի Բոգանն ունի փոքր թեքություն, դանդաղահոս է և ոռոգման համար չի օգտագործվում: Գետը հատում է Քամիլարոյ մայրուղին[3]:

Գետի վրա գտնվող բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փիք Հիլ
  • Թոթենհեմ
  • Նինգան[4]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգան բառը ստուգաբանվում է երկու տարբերակով: Ըստ առաջին տարբերակի՝ ծագում է տեղաբնիկների լեզվից և թարգմանաբար նշանակում է «տեղաբնիկների ցեղի հայտնի առաջնորդի ծննդավայրը»: Ըստ երկրորդ տարբերակի՝ անվանումն ունի գոյդելական ծագում (Ավստրալիայի առաջին վերաբնակիչներից շատերն իռլանդացիներ և շոտլանդացիներ էին) և նշանակում է «ճախին» [5]: 1817 թվականին եվրոպացիներն առաջին անգամ հայտնաբերել են գետը: 1828-1829 թվականներին Չարլզ Սթըրթն իր ճանապարհորդության ժամանակ գետն անվանակոչել է Նյու Յիըր Քրիք, այսինքն՝ «Ամանորյան առու», քանի որ նա այն հատել է 1829 թվականի հունվարի 1-ին: 1835 թվականին գետի հետազոտությունը շարունակել է ճանապարհորդ Թոմաս Միթչելը, ով գետին տվեց Բոգան անվանումը: Գիտարշավի ժամանակ խմբից հետ մնաց և տեղի բնակիչների կողմից սպանվեց բուսաբան Ռիչարդ Քանինգհեմը: 1928 թվականին գետի վրա տեղի է ունեցել ուժեղ ջրհեղեղ: Հաջորդ ջրհեղեղը եղել է 1990 թվականի ապրիլին, երբ տարհանվել է մոտ 2.300 մարդ: Այդ բնական աղետը պատճառել է 47 միլիոն դոլարի վնաս: Վնասել է Գլխավոր արևմտյան երկաթիծը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Карта реки Боган (անգլ.) на сайте bonzle.com
  3. Bogan River Bridge Replacement HW29 (անգլ.) на сайте tenders.nsw.gov.au
  4. Водосборный бассейн рек Маккуори и Боган (անգլ.) на сайте environment.nsw.gov.au
  5. Река Боган (անգլ.) на сайте gnb.nsw.gov.au

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]