Բյուզանդ Քեչյան
Արտաքին տեսք
Բյուզանդ Քեչյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1859 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | հունիսի 20, 1927 (67 տարեկան) |
Մասնագիտություն | խմբագիր և հրապարակախոս |
Բյուզանդ Քեչյան (Նուրհան) (օգոստոսի 8, 1859, Կոստանդնուպոլիս - հունիսի 20, 1927), խմբագիր, հրապարակախոս, տպարանատեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1876 թվականից աշխատակցել է պոլսահայ մամուլին։ Եղել է «Մասիս», «Արեւելք» (Կոստանդնուպոլիս), «Բիւզանդիոն», «Ռահվիրա» (1862 թվական), 1876–1877 թվականներին՝ «Մամուլ», 1877–1885 թվականներին՝ «Թերճըմանը Էֆքեար» («Թարգման մտածումների») հայատառ թուրքերեն պարբերականների գլխավոր խմբագիր։ Զբաղվել է նաև գրահրատարակչական գործունեությամբ։
Լույս է տեսել Քեչյանի «Քսաներորդ դարու ազգային դիբեր։ Պետրոս Կարապետեան» (1911 թվական, Կոստանդնուպոլիս, Տիգրան Տողրամաճյանի տպարան) գրքույկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |