Բիրմական կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ բիրմա
Gatto-frodo-14.jpg

Սուրբ կատու (Բիրմական կատու), կետի գունավորում ունեցող կարճամազ կատուների ցեղատեսակ, որի ծագումը ըստ, լեգենդներից մեկի, սկիզբ է առել Բիրմայից։ Նրան չի կարելի շփոթել բուրմանական կատվի հետ, որը հանդիսանում է կարճամազ կատուների առանձին ցեղատեսակ։ Բիրմական կատվին ճանաչում ենք իր անսովոր գույնի շնորհիվ, որը ցեղատեսակի անունով ստացել է բիրմական գույն անվանումը։ Այս տեսակի կատուների համար բնորոշ է սպիտակ «ձեռնոցների» կետիկների առկայությունը երկար մորթու վրա։ Ցեղատեսակը հայտնի է նաև «Սուրբ բիրմական կատու» անվամբ (չնայած անգլերենի արտասանությամբ երկրի անվանումն է - «Սրբազան բուրմա»)[1]։ Աշխարհի ֆելինոլոգիական կազմակերպություններին հայտնի է այս ցեղատեսակը։

Բիրմական գույնի ստեղծման լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրմայում տարածված են մի քանի լեգենդներ, որոնք պատմում են տեղի կատուների անսովոր երանգի ծագման մասին։ Ամենատարածված լեգենդում պատմվում է այն մասին, որ բիրմական տաճարները հսկում էին դեղին աչքերով երկարամազ կատուները։ Տաճարում գտնվում է աստվածուհու ոսկե արձանը՝ կապտերանգ շափյուղյայի աչքերով։ Տաճարի ծեր վանականի մոտ որի անունն էր Մուն Խա, կար մի գեղեցիկ կատու Սինխ անունով։ Մի անգամ տաճարի վրա հարձակվեցին ավազակները, որոնք փորձում էին գողանալ աստվածուհու ոսկե արձանը։ Պաշտպանելով աստվածուհուն՝ Մուն Խան մահացու վիրավորվեց և վախճանվեց վերքերից, աստվածուհու ոտքերի մոտ։ Թվում էր՝ տաճարի պահապանները հաղթանակեցին։ Բայց տարօրինակ մի բղավոց կանգնեցրեց շուրջ բոլորին։ Սինխը կանգնած էր իր տիրոջ գլխին և նրա հետ տեղի ունեցավ կախարդական փոփոխություն:Նրա մորթին դարձավ ոսկյա, իսկ աչքերը դարձան աստվածուհու երկնակապույտ աչքերի նման։ Թաթերի վերջույթները, մխրճվելով վանականի սպիտակ մազերի մեջ դարձան սպիտակ, ինչպես նրա ճերմակած սուրբ մազերը։ Հնազանդվելով Սինխայի շափյուղերանգ աչքերի հայացքին՝ վանականները իրենց մեջ ուժ գտան և վռնդեցին կողոպտիչներին։ Հավատարիմ կատուն յոթ օր մնաց անշարժ իր տիրոջ գլխի վրա, մինչև Մուն Խայի դրախտ համբարձվելը։ Որոշ ժամանակ հետո տաճարի բոլոր կատուները ևս ստացան այդպիսի գույն։

Ցեղի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրմական կատու ձագի հետ

Բիրմական կատուները առաջացել են սիամական և ամերիկական կատուների խաչասերումից, իսկ վերջույթների գույնը «սիամական» է։ Համաձայն ցեղատեսակների մասին տարածված ավանդույթի՝ առաջին անգամ բիրմական ցեղատեսակը հայտնվել է Եվրոպայում մոտավորապես 1919 թվականին, երբ Վանդերբիլտովներից մեկը՝ ամերիկացի հայտնի միլիոնատերերի ընտանիքը, արևելյան երկրներով նավարկության ժամանակ մի քանի կատվի ձագ է գնել, որոնց համար տվել է մի հսկայական կարողություն։ Արուին չի հաջողվել ճանապարհորդել, իսկ էգը սերունդ է տվեց Ֆրանսիայի Նիցցե քաղաքում։ Համաձայն այլ աղբյուրների բիրմայական ցեղատեսակը ֆրանսիացի բուծողների բուծման արդյունք է։ 1925 թվականին « Սուրբ բիրմա» ցեղատեսակը եղելէ Ֆրանսիայում գրանցված կատուների ցանկում։ Առաջին անգամ սուրբ բիրման ցուցադրվել է կատուների ցուցահանդեսում 1926 թվականին։ 1966թվականին ցեղատեսակը ճանաչվել է Մեծ Բրիտանիայում, իսկ 1967 թվականին՝ Ամերիկայում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքերը օվալաձև են՝ թափանցիկ, ինտեսիվ-կապույտ, կամ ավելի ճիշտ կապույտ գույն։ Ունի կիսաերկար մորթի, սպիտակ թաթերից մեկին՝ կետի գունավորում ունեցող նշան։ Սպիտակ «ձեռնոցների» և «գուլպաների» առկայությունը բացատրվում է անհետացող ցեղի դրսևորմամբ։ Թաթերի տակի բարձիկները սովորաբար լինում են վարդագույն, բայց երբեմն բծերով, կետի գույնով։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք շատ հանգիստ, լսող և քնքուշ կատուներ են, լավ վարքով։ Նրանք շատ խելացի և շփվող են։ Տիրոջը նրանք տալիս են իրենց քնքշությունը և սերը։ Հյուրերին նրանք ընդունում են մեծ հետաքրքրասիրությամբ և առանց վախի։ Ի տարբերություն որոշ այլ ակտիվ ցեղատեսակների, կատուները այս ցեղատեսակի հաճախ սիրում են նստել ծնկներին և ձեռքերի վրա։ Չնայած չափավոր ակտիվությանը բիրմական կատուները շատ աշխույժ և խաղային են։ Բիրման կարող է լինել խաղաղ և ու հանգիստ, երբ դուք զբաղված եք, բայց աշխույժ և խաղային, երբ դուք ունեք հնարավորություն նրա հետ խաղալու։ Սուրբ բիրման զարմանալի հավասարակշռված խառնվածք ունի, սա մի տեսակ է «ոսկի միջինի» խառնվածքի միջև։ Չնայած հետաքրքրասիրությանը և սերը դեպի խաղը ցանկացած տարիքում, նրանք բավականին լուռ են բացառությամբ սեռական գործունեության ժամանակ։ Երբ բիրման «խոսելու» տրամադրություն է ունենում, սկսում է մեղեդային, ղունղունացող ձայն արձակել։

Սուրբ բիրմա կատուները շփվող կենդանիներ են, ամուր կապվում են իրենց տերերին, որպես կանոն նրանք լավ են շփվում երեխաների հետ, նամանավանդ երբ բիրմական կատուն մեծացել է այդ երեխայի հետ «օրորոցից»։ Սուրբ բիրման ձգտում է տեղյակ լինել ամեն ինչի մասին ինչ կատարվում է շուրջ բոլորը և ակտիվորեն մասնակցում է տնային գործերում և պարբերաբար կպահանջի արժանի ուշադրություն իր նկատմամբ։ Այնուամենայնիվ այդ պահանջը՝ որպես կանոն, աննկատելի է։ Այլ կենդանիների հետ բիրման լավ է շփվում՝ բացառությամբ աղմկոտ և խառնաշփոտ որոշ շների ցեղատեսակների, ինչպիսիք են տերիերները, պուդելները և այլն։ Մյուս կենդանիներին բիրմական կատուն լավ է վերաբերվում։ Երեխաների և ընտանիքի ծանոթներին վերաբերվում է քնքուշ և կապ է հաստատում։ Եթե տանը տեղի է ունենում վիճաբանություն, ապա սիրելի կենդանին ամեն կերպ փորձում է իրավիճակը լիցքաթափել։

Կատվի գույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալ դարի վերջին արդեն հայտնի էր գույների առնվազն 20 տեսակ[2]։ Մուգ շականակագույն գծանշաններով (seal point), շոկոլադե (chocolate point), կապույտ (blue point), բաց մանուշակագույն (lilac point) և կարմրավուն (red и cream point)գծանշաներով; 2016 թվականին ավելացվեց ևս երկու նոր արծաթյա(silver point) և ծուխ (smoky point)։Բոլոր գույներին բնորոշ են սպիտակ «գուլպաներ»։

«Ձեռնոցներ» և «գուլպաներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ գծանշանները արտահայտված են միայն «ձեռնոցների»/«գուլպաների» տեսքով։ Ցանկացած չափսի սպիտակ կետերը բիրմիական կատվի տարբեր մասերում համարվում է թերություն։ Անթերի «ձեռնոցները» պետքէ լինեն համաչափ բոլոր չորս ոտքերին բայց «ձեռնոցների» համաչափությունը ընդունելի է զույգերով առջևի և հետևի ոտքերին։

Սպիտակ գույնը պետք է ավարտվի հարևան մատների և մինչև կրունկի ոսկորը։ Բոլոր մատները պետք է լինեն սպիտակ գույնի։ «Ձեռնոցները» Հետևի ոտքերի «ձեռնոցները» պետք է վերջանան թաթի հետևի կողմից շրջված լատինական «v» տառի տեսքով չափերը այսպես կոչված «խթանի»պետք է հասնի հոկային հոդի 1/2 կամ 2/3 մասը։

Խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած երկար մորթուն հատուկ խնամք չեն պահանջում։ Բավական է շաբաթական երկու անգամ սանրել, բայց մորթին թափելու ժամանակ պետք է հաճախակի սանրել։ Մորթու գույները կարող են խառնվել։ Սուրբ բիրման ունի եզակի մետաքսանման մորթի որը առանձնանում է մյուս կիսակարճ և երկար մորթի ունեցող կատուներից։ Շնորհիվ որակյալ մորթու՝ բիրմական կատվի մորթին չի խառնվում։

Բավական է շաբաթական մի քանի անգամ սանրել մորթին հաճախակի սանրելով և մերսելով մաշկը մերսման խոզանակով որը նպաստում է մազերի աճմանը և հեռացնում է մեռած մազերը։ Կետերի և բծերի համադրությունը պահպանելու համար պետք է խուսափել ցրտից (հիանալի ջերմաստիճանը–22-24°С), չկերակրել մեծ քանակությամբ պղինձ և յոդ պարունակող սննունդով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Капра А. Породы // Кошки. Справочник. — М.: АСТ, 2001. — С. 66—69. — 256 с. — ISBN 5-17-006859-x, ББК 46,74
  • В. Холлс Агрессивные кошки // Кошачьи секреты. — М.: Софион, 2007. — С. 77-82. — 251 с. — ISBN 5-9668-0018-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cat Fanciers' Association»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-12-ին։ Վերցված է 2021-07-16 
  2. «Окрасы священной бирманской кошки»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-23-ին։ Վերցված է 2018-03-22