Բժշկական գաղտնիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բժշկական գաղտնիք, բժշկական, իրավական, սոցիալ-էթիկական հասկացություն, որն արգելում է բուժաշխատողին երրորդ անձանց հայտնել տեղեկություններ հիվանդի առողջական վիճակի, ախտորոշման, հետազոտությունների արդյունքների, հենց բժիշկի դիմելու փաստի և անձնական կյանքի մասին, որոնք ստացվել են հետազոտությունների և բուժման ընթացքում։ Արգելքն ազդում է նաև բոլոր այն անձանց վրա, որոնց այդ տեղեկությունները հայտնի են դարձել օրենքով նախատեսված դեպքում։ Բժշկական գաղտնիքի մասին նշված է Հայաստանի առողջապահության օրենսդրության և բժշկի երդման մեջ։

Բժշկական գաղտնիքի էթիկական ասպեկտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական գաղտնիքը, հանդիսանալով բժշկական գործունեության բաղկացուցիչ և պարտադիր մաս, դեոնթոլոգիայի և մասնագիտական բժշկական էթիկայի ամենակարևոր սկզբունքներից է։ Հասարակության էթիկական նորմերը նախատեսում են, որ ցանկացած մարդ պետք է պահպանի գաղտնիքը, վստահված իրեն մեկ ուրիշի կողմից։ Այնուամենայնիվ «գաղտնիք» հասկացությունն ունի առանձնահատուկ նշանակություն բժշկական ոլորտում, ուր խիստ միահյուսված են տեղեկությունները հիվանդի, ներկա պահին նրա առողջական վիճակի ու հեռանկարների, նաև մասամբ նրա ապագա կյանքի վերաբերյալ։ Անձնական կյանքի շատ փաստեր բուժման ընթացքում հիվանդը հայտնում է բժիշկին, որպես ախտորոշման ու բուժման համար կարևոր տեղեկություն։ Այդ պատճառով բժիշկ-հիվանդ հարաբերությունները զգալիորեն տարբերվում են հասարակության մեջ մարդկանց շփումից[1]։

Կա վարկած, որ բժշկական գաղտնիք հասկացությունը ձևավորվել է հին Հնդկաստանում, որտեղ բժիշկի ու հիվանդի միջև հարաբերությունների վստահելիությունը բնութագրվում էր հետևյալ աֆորիզմով․ «Կարելի է վախենալ եղբորից, ծնողից, ընկերոջից, բայց բժշկից՝ երբեք»։ Սկսած հին ժամանակներից բժիշկը երդվել է պահպանել գաղտնիքը և խստորեն կատարել այդ խոստումը։ Բժշկական գաղտնիքը Հիպոկրատի երդման հիմնական կետերից է.

Ինչ էլ, որ լսեմ բուժման ընթացքում կամ դրանից դուրս՝ վերաբերվող մարդկային կյանքին այն ամենից, ինչը չարժի, որ բարձրաձայնվի, ես կլռեմ այդ մասին և կպահեմ այդ ամենն ինչպես գաղտնիք[2]

Բժշկական գաղտնիքի իրավական ասպեկտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն դեոնթոլոգիայի մյուս հասկացությունների, բժշկական գաղտնիքի համար բնութագրական է նաև այն, որ այն մտնում է միաժամանակ նաև իրավական հասկացությունների մեջ։ Նրա պահպանումը երաշխավորվում է կառավարության կողմից, և իրականացվում է օրենքի համաձայն՝ դնելով որոշակի արգելքներ և սահմանելով իրավական պատասխանատվություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նիկոլաև, Սմբատյան․ «Բժշկական գաղտնիք։ Բժշկական ու իրավական ասպեկտներ»
  2. թարգմանություն Ռուդնևի և Հիպոկրատի աշխատություններից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 434