Jump to content

Բժիշկ Ռեյի դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բժիշկ Ռեյի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1889
բարձրություն63
լայնություն53
ժանրդիմապատկեր
նյութկտավ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
Ծանոթագրություններ
 Portrait of Doctor Felix Rey Վիքիպահեստում

Բժիշկ Ռեյի դիմանկարը, նկար Վինսենթ վան Գոգի կողմից՝ նկարված 1889 թվականին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է պրակտիկանտ Ֆելիքս Ռեյը. նա աշխատում էր Առլի հիվանդանոցում, որտեղ գտնվում էր Վինսենթ վան Գոգը։ Բժիշկը նկարչին օգնում էր նոպաների ժամանակ, և որպես շնորհակալություն վան Գոգը նկարել է բժշկի դիմանկարը, որը ժամանակակիցների վկայությամբ բավական հաջող է ստացվել։ Վան Գոգին հաջողվել է դիմանկարի միջոցով փոխանցել բժշկի հիմնական հատկությունները՝ ֆիզիկական ամրությունը և ինքնավստահությունը։ Սակայն բժիշկ Ռեյին արվեստը չէր հետաքրքրում, և նա նվեր ստացած դիմանկարը թաքցրեց ձեղնահարկում։ Հետագայում նկարը օգտագործվում է հավանոցում անցք փակելու համար։ 1900 թվականին նկարիչ Շառլ Կամյուն հայտնաբերում է դիմանկարը բժշկի տան բակում[1]։ Մինչ 1918 թվականը դիմանկարը գտնվում էր Ս․ Ի․ Շչուկինի հավաքածուում ՝Մոսկվայում, այնուհետև արևմտյան արվեստների պետական թանգարանում, իսկ 1948 թվականից մինչ այսօր գտնվում է Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանում։ Դիմանկարի ստեղծման պատմության մասին կա համանուն պիես[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. — М.: Красная площадь, 2007. — С. 102. — ISBN 978-5-900743-34-9 (ռուս.)
  2. Вдовин А. Портрет доктора Рея (ռուս.)