Jump to content

Կարսի սարահարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բեքրենի անցքից)
Կարսի սարահարթ
Տեսակսարահարթ
Երկիր Թուրքիա և  Հայաստան
Քարտեզ
Քարտեզ

Կարսի սարահարթ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Կարս գետի ավազանում, Կարմիր Փորակ (Ալլահյուեկբեր), Զարիշատ (Չլդըր), Եղնախաղի լեռնաշղթաների միջև։ Հարավում Կարսի սարահարթը զառիթափ լանջով ընդհատվելով Արաքսի հովտով՝ բաժանվում է Հայկական Պար լեռներից։ Բարձրությունը 1650-1850 մ է[1]։

Լեռնագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական մասն ավելի բարձրադիր է, որտեղ կենտրոնացած են Աղդևե՝ 3000 մետր[2], Արջո-Առիճ (Ալաջադաղ)՝ 2693 մ, Աղջաբաշի[3], Ցաղլիջա՝ 2966 մ, Գելլար՝ 2470 մետր[4], Գյոգարչին Կալա՝ 2205 մ է[5], Ավրիար (Տեկորի սարավանդ)[6], Աղաջբաշի[7], Գարատաղ, Գյուլլիկալա[8], Օրթաբուռուն, Գամրա[9], Դալիկալա[10], Էշարաթ՝ Կարս քաղաքից հյուսիս֊արևելք, Ռոմանովո գյուղի մոտ (2000 մետր)[11], Բոյուքթափա՝ Կարս քաղաքից 13-14 կմ արևմուտք, Հարամ-Վարդան գյուղից հարավ[12] և այլ երիտասարդ հանգած հրաբուխներ, ինչպես նաև Կարս քաղաքի մոտ Թահմազ լեռը, որի վրա էր գտնվում Թահմպաս բերդ-ամրոցը[13], Աղադեդե լեռնաբլուրները՝ Կարսի մոտակայքում՝ Ջուրմելի (Զարմալու) և Բեռնս գետերի միջև[14]։ Հանդիպում են նույն՝ Գյոկդաղ անունով երկու լեռներ, մեկը՝ հարավային շրջանում՝ Հայկական պարի հյուսիսային հատվածում (2871 մ)[15], մյուսը՝ արևմտյան շրջանում՝ Արաքսի ձախակողմյան վտակներից մեկի ակունքում՝ Գտնվում է Օլթի քաղաքից 3-36 կմ հարավ-արևելք[16]։

Կազմված է վերոհիշյալ և շրջակա հրաբխային լեռներից արտավիժված վերին պլիոցենի ու անթրոպոգենի դոլերիտային բազալտներից և այլ հրաբխային ապարներից, որոնք տեղ-տեղ ծածկված են գետային ու լճային նստվածքներով։ Օգտակար հանածոներից բնորոշ են հրաբխային շինանյութերը։

Կենտրոնական բարձրադիր շրջանը շրջապատված է հրաբխային սարավանդներով՝ Նախիջևանի, Անիի, Տեկորի, Ցորնասարի և այլն։ Այստեղ է գտնվում նաև «Բեքրենի անցք» լեռնանցքը, որը հիշատակում է թուրք պատմիչ Քյաթիբ Չելեբին[17]։

Ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարսի սարահարթում գտնվում են տարբեր լճակներ, հիմնականում՝ հրաբխային ծագման, ինչպես նաև գետեր, որոնց մեծ մասը Արաքս կամ Ախուրյան գետերի վտակներն են։ Լճակներից է Աղդաշգյոլը (1761 մ բարձրություն[18]

Կլիման ցամաքային է՝ երկարատև ցուրտ ձմեռներով, կարճատև, շոգ և չոր ամառներով։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 12-ից 16 °C է, հունվարինը՝ -8 °C, տարեկան տեղումները՝ 400-ից 500 մմ։ Կարսի սարահարթի վրա ձմռանը հաստատվում է տեղական անտիցիկլոն, որտեղ օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը ամենացածրն է Հայկական լեռնաշխարհում։ Խոշոր գետերից են Կարսը, Տեկորը, լճերից՝ Մեշկոն։ Կարս գետի ձախափնյա մասը ծածկված է բերրի սևահողերով։ Աջափնյակն ունի աղքատ բուսածածկույթ, Կարսի սարահարթը զուրկ է մակերևութային հոսքից։ Համարյա անտառազուրկ է, բուսածածկույթը տափաստանային և չոր տափաստանային է, բնորոշ են հացազգիները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 69 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 171 — 992 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 187 — 992 էջ։
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 819 — 992 էջ։
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 883 — 992 էջ։
  6. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 369 — 992 էջ։
  7. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 156 — 992 էջ։
  8. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 908 — 992 էջ։
  9. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 772 — 992 էջ։
  10. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 8 — 992 էջ։
  11. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 347 — 992 էջ։
  12. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 760 — 992 էջ։
  13. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 1440 — 992 էջ։
  14. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 152 — 992 էջ։
  15. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 925 — 992 էջ։
  16. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 925 — 992 էջ։
  17. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 680 — 992 էջ։
  18. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 170 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 347