Բերքանուշ (դդումի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բերքանուշ (դդմի սորտ), ստեղծել են Գ. Ղարիբյանը, Ա. Ավագյանը, Մ. Աղաջանյանը և Հ. Ակունյանը Հայաստանի Հանրապետության բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի արմատն առանցքային է։ Տերևները` հերթադիր, ծաղիկները՝ միատուն և երկսեռ։ Պտղի միջին զանգվածը 5,0-5,5 կգ է։ Միջահաս սորտ է, ծլումից մինչև բերքահավաքը տևում է 108–110 օր։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 360–470 ց/հա։ Համեմատաբար կայուն է իսկական ալրացող հիվանդության նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։