Բեռլին (Թղթե տունը)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռլին
«Թղթե տունը» հերոս
Պատկեր:Berlin La casa de papel.jpg
Առաջին անգամ հայտնվել է«Գործիր ըստ ծրագրի» (2017)
Վերջին անգամ հայտնվել է«Փարիզի ծրագիրը»(2020)
ՍտեղծողԱլեքս Պինա
Տեղեկություններ
Մականուն(ներ)Բեռլին
ՄասնագիտությունԳող, թալանող
ԸնտանիքՊրոֆեսոր (եղբայր
Ամուսին(ներ)Տատիանա
ԱզգությունԻսպանացի

Բեռլին (Անդրես դե Ֆոնոլոսա), Նեթֆլիքսի «Թղթե տունը» հեռուստասերիալի կերպար, որի մարմնավորումը կատարել է Պեդրո Ալոնսոն[1]։ Հեռուստասերիալում նա հիմնական կերպար է, ունի մահացու հիվանդություն և թանկարժեք քարերի գող է, բացի այդ նաև հրամանատար Պրոֆեսորի տեղակալն և եղբայրը։

Կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանում ոստիկանությունը պարզում է, որ նրա իրական անունը Անդրես դե Ֆոնոլոսա է և որ նա մահացու հիվանդ է։ Միաժամանակ Բեռլինը ստիպողական հարաբերություններ է սկսում պատանդ Արիադնայի հետ, որը Դրամահատարանի աշխատակիցներից է։ Երկրորդ եթերշարջանի վերջին սերիայում Բեռլինը որոշում է զոհաբերել իրեն՝ թիմի փրկության համար և մահանում է ոստիկանության բացած հրազենային հարձակման ժամանակ։ Չնայած նրա մահին՝ Բեռլինը գլխավոր դերակատարում ունի երրորդ մասին՝ հիշողությունների շնորհիվ, որոնք ստեղծվել են մի քանի տարի առաջ, որտեղ ցուցադրվում է նրա առաջնային ծրագրերը՝ Իսպանիայի բանկի թալանման և Տատիանա անունով կնոջը սիրահարվելու մասին։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«La Voz de Galicia»-ի թողարկումից առաջ Բեռլինը բնութագրվում է որպես «սառը, հիպնոտիկ, հնարամիտ և տագնապահար կերպար, ինքնասիրահարված մաչո, որն ունի լուրջ խնդիրների էմպատիայի հետ, նա սպիտակ օձիքով հող է, որն ատում է իր գործակիցներին և նրանց ցածր է համարում»[2]։ Ջոաննա Օլիվիերան El País-ից բնութագրել է Բեռլինին որպես «տհաճ, պճնամոլ, կնատյաց և փոքր ինչ սադիստ»[3], որին La Vanguardia-ն հակադրել է երրորդ եթերաշրջանում կերպարի հիշողությունների հետ, որտեղ կերպարը հայտնվում է որպես ավելի «սիրալիր և նուրբ»[4]։ Դերասան Պեդրո Ալոնսոն նկարագրել է Բեռլինին որպես «դաժան, հերոս և ժամանակ առ ժամանակ զվարճալի»[5], նաև տեսել է դիտարկման բարձր հմտությունները և Բեռլինի իր շրջապատին անսովոր հասկանալու ձևը, ինչը հանգեցրել է կերպարի ոչ ավանդական և անկանխագուշակելի վարքին[2]։ Նա ընդունակ է էմպատիայի՝ Բեռինը եղել է«շատ մարդկային և շատ խանդավառ» և քաոս է տարածում այլոց հետ իր գործողություններում՝ ըստ Ալոնսոյի[6], որը Բեռլինի տվյալ պահի հանրաճանաչությունը բնորոշել է նրան, որ նա ցանկանում էր ապրել և հաճույք ստանալ տվյալ պահից՝ ինտենսիվ կերպով»[7], ապրել՝ «կյանքով որպես ֆանտաստիկ երազանք [...] փոքրիկ ազնվությամբ, դրանով իսկ չունենալով պայմանականություն և բարոյականություն»[3]։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոնսոյի կերպարի պատկերումը ոգեշնչված է եղել պատահական հանդիպումից, որն Ալոնսոն ունեցել է սցենարի լսումներից մեկ օր առաջ, մի «խելացի մարդու» հետ, որն իր համար եղել է «պրովոկացիան կամ նույնիսկ մանիպուլյցնող»[5]։ Գրող Էսթեր Լոբատո Մարտինեսն ասել է, որ Բեռլինը կազմվել է որպես բոլոր կերպարների համատեղում՝ «լույսի և ստվերի երանգներով, որն օգտագործվել է յուրաքանչյուրի համար այնպես, որ նրանք երկուսն էլ փոխկապակցված և անդուրեկան լինեն», երբ պատմությունը տեղի է ունենում Բեռլինն ընդունվում է որպես գեղեցիկ՝ չնայած այն բանին, որ վաղ շրջանում ճնշում է պատանդներին[8]։ Բեռլինի և Պինայիի «Փակված» հեռուստասերիալի Նադվվա Նիմրայի կերպարի հետ կապված նմանությունները եղել են անկանկխամտածված[9]։ Պրոֆեսորի և Բեռլինի միջև ընտանեկան կապի մասին գրված չի եղել պաշտոնական սցենարում, բայց ստեղծված են եղել կերպարի նախապատմությունները՝ առաջին եթերաշրջանի ավարտից հետո, երբ Մորտը և Ալոնոն միանգամից առաջարկել են դա ներառել սյուժեում[10]։ Հեղինակները որոշել են վերադարձնել Բեռլինին երրորդ եթերաշրջանում, քանի որ նրանք զգացել են, որ կերպարն անցել է ապաշխարհության շատ մեծ ճանապարհ և հանրաճանաչություն է ստացել հեռուստադիտողների շրջանում[11]։ Ըստ գրող Խավիեր Գոմես Սնատանդերայի խոսքերի՝ Բեռլինը հնարավոր է, որ չի սպանվել երկրորդ եթերաշրջանի ավարտում, երբ գրողներն իմացել են հեռուստասերիալի վերստեղծման մասին[11]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իր կասկածելի կերպարին՝ Բեռլինը եղել է պրոդյուսերների և քննադատների ամենասիրելի կերպար[3][8][11][12]։ Նեթֆլիքսի այն հայտարարությունը, որ Բեռլինը լինելու է երրորդ եթերաշրջանի մի մասը, ԶԼՄ-ներում շշուկներ է առաջացրել երրորդ եթերաշրջանում այդ դերի մասին[13]։ Բեռլինի դերակատարման համար 2018 թվականին Պեդրո Ալոնսոն «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել՝ «Դերասանների և դերասանուհիների միությունից» (իսպաներեն տարբերակ)[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PERSONAJES 'LA CASA DE PAPEL' - LOS ATRACADORES - Pedro Alonso es Berlin» (իսպաներեն). antena3.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  2. 2,0 2,1 «"La casa de papel": ¿Quién es Berlín?» (իսպաներեն). lavozdegalicia.es. 2017 թ․ մայիսի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 Oliveira, Joana (2019 թ․ դեկտեմբերի 10). «"Quien quiera a Nairobi va a sufrir": El elenco de 'La casa de papel' promete sorpresas en la nueva temporada». elpais.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «¿Netflix prepara un spin-off de 'La casa de papel'?». lavanguardia.com (իսպաներեն). 2019 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 Perrin, Élisabeth (2018 թ․ հունիսի 21). «Pedro Alonso (La casa de papel) : "Berlin est à la fois cruel, héroïque et drôle"» (ֆրանսերեն). lefigaro.fr. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. Gonzálvez, Paula M. (2019 թ․ հուլիսի 8). «Najwa Nimri ('La Casa de Papel'): "Tengo una experiencia clarísima con el éxito y si no te quieres exponer, no te expones"» (իսպաներեն). huffingtonpost.es. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. ««Caos» en «La casa de papel»: La cuarta temporada se estrena el 3 de abril del 2020» (իսպաներեն). lavozdegalicia.es. 2019 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  8. 8,0 8,1 Pickard, Michael (2018 թ․ հունիսի 29). «Right on the Money». dramaquarterly.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. «¿Cómo se planifica el atraco perfecto de 'La casa de papel'?» (իսպաներեն). lavanguardia.com. 2017 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. Bravo, Victória (2019 թ․ օգոստոսի 6). «La Casa de Papel: Atores revelam como mudaram o futuro da série mesmo sem o consentimento dos criadores» (պորտուգալերեն). metrojornal.com.br. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  11. 11,0 11,1 11,2 Días-Guerra, Iñako (2019 թ․ սեպտեմբերի 12). «Javier Gómez Santander: "Los españoles no somos un buen ejército, pero como guerrilla somos la hostia"». elmundo.es (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  12. Marcos, Natalia (2019 թ․ հուլիսի 12). «'La casa de papel' derrocha poderío en su regreso». elpais.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  13. «'La Casa de Papel' Part 3 Goes into Production: Watch Video». variety.com. 2018 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  14. «'La Casa de Papel' gana el premio a Mejor Serie Dramática en el Festival de Montecarlo». La Razón (իսպաներեն). 2018 թ․ հունիսի 20. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]