Բացատրական լրագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Vox logo.svg

Բացատրական լրագրություն (անգլ.՝ explanatory journalism), լրագրության տեսակ, որը ուղղված է բացատրելու ընթացիկ իրադարձությունները կամ փաստերը ավելի հեշտ միջոցներով՝ լեզվով, հասանելի յուրաքանչյուրին, նույնիսկ ամենաանպատրաստ ընթերցողին: Բացատրական լրագրության ժանրի հոդվածները կարող են կազմվել տարբեր ձևերով. հարց-պատասխանի ձևով, «քարտերի», ինֆոգրաֆիկայի, կարող են ուղեկցվել լուսանկարներով և տեսանյութերով: Այս տեսակում տեքստը դիտավորյալ պարզվեցվում է, տերմինները փոխարինվում են ավելի պարզ բառերով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ մասնագետները պնդում են, որ ժուռնալիստիկան իր ծագման պահից ի վեր կատարել է նաև բացատրական ֆունկցիա, այս ժանրի սկիզբը ընդհանուր առմամբ ընդունված է 1980-ական թվականները, երբ The St. Petersburg Times ամսագրի խմբագիր Ջին Փաթերսոնը սկսեց ելույթ ունենալ «բացատրական ժուռնալիստիկայի» համար: Նա հույս ուներ, որ ժամանակակից գիտական, տնտեսական, քաղաքական և այլ խնդիրների համար պետք է լրագրողների նոր տեսակ, որոնք ավելի շուտ կլինեն ուսուցիչներ, քան գրողներ և կօգնեն ընթերցողին հասկանալ, թե ինչու են այս կամ այն փաստը կամ իրադարձությունը ուշադրության արժանի: Փաթերսոնը նոր մոտեցումը անվանել է «բացատրական ժուռնալիստիկա»[1]: Իսկ արդեն 1985 թվականին Փուլիտցերովական մրցանակաբաշխության շրջանակներում նոր անվանակարգ հայտնվեց՝ բացատրական ժուռնալիստիկայի համար[2] («Explanatory journalism», 1998 թ.-ից՝ «Explanatory reporting»): 1984 թվականին Ջին Փաթերսոնի հետևորդը՝ Ռոյ Փիթեր Քլարկը հրատարակել է ակնարկ՝ գրված Washington Journalism Review «Making Hard Facts Easy Reading»-ի[3] համար, ըստ էության, դառնալով առաջինը բացատրական լրագրությունում: Հետագայում բազմաթիվ թերթերում և ամսագրերում հայտնվել են հոդվածներ՝ գրված այդ ժանրում, օգտագործելով գրաֆիկա, դիագրամներ և լուսանկարներ, որպեսզի թեման ավելի հասկանալի լինի ընթերցողին:

Ներկա ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացատրական լրագրության զարգացման նոր կծիկը սկսվել է 2014 թվականի գարնանը, երբ Էզրա Քլայնը (անգլ. Ezra Klein), Washington Post ամսագրի նախկին խմբագիրը ստեղծեց Vox.com կայք էջը, որը կարճ ժամանակահատվածում դարձավ տեղեկատվական համացանցային էջերից ամենահայտնիներից մեկը: Բազմաթիվ լրագրողներ, այդ թվում նաև Դևիդ Լեոնհարդտը՝ Upshot-ի հիմնադիրը, կարծում են[4], որ Vox.com-ի և նմանատիպ այլ ծրագրերի հայտնվելը կապված է այն բանի հետ, որ համացանցում ազատ մուտք կա մի շարք տվյալներ, որոնք ոչ միայն չեն բացատրում իրավիճակը, այլև ավելի են շփոթեցնում ընթերցողին: Այդ կերպ, անհրաժեշտություն դարձավ պաշարներ ստեղծելը, որոնք կարող էին պարզություն մտցնել և պարզ լեզվով բացատրել կատարվող իրադարձությունները:
Ընդհանուր առմամբ բացատրական լրագրությունը կախված չէ հրապարակման ձևաչափից, քանի որ որպես բովանդակության մատուցման ձև կարող է այն օգտագործվել, որպես տեղական հրատարակություն, նախատեսված բավական փոքր տեղական լսարանների համար, ինչպես նաև ազգային/դաշնային՝ հավաքելով զգալիորեն ավելի մեծ ընթերցող[5]:

«Հին» և «նոր» բացատրական լրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների բացատրական լրագրության և ներկա ժամանակի ընկալման միջև կա մեծ տարբերություն: Եթե 1980-ական թվականներին բացատրական լրագրությունը ավելի շատ ժանր էր, որը ենթադրում էր փաստերի խորը հետազոտում, ապա մեր օրերում բացատրական լրագրություն ասելով հասկանում են նյութի մատուցման ձևաչափ: Պարզությունը ընկալման համար նման ձևաչափի հիմնական յուրահատկություն է: Ռոյ Փիթեր Քլարկը, օրինակ, խոսում է այն մասին, որ բացատրական լրագրության նոր բանաձևը տարբերում է առաջին հերթին՝ մեծ ծավալ և տեսողականության մեծ դեր[6]: Բացի ձևաչափից, «հին» և «նոր» բացատրական լրագրությունը տարրբերում է նաև աղբյուրները: «Հին» բացատրական լրագրությունը հոդված է՝ տպագիր մամուլում, «նոր»-ը՝ համացանցային ծրագրեր:

Համացանցային հիմնական աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան նորությունների կայք, ղեկավարվում է Vox Media-ի կողմից: Այն հիմնադրել է Էզրո Քլայնը և թողարկվել է 2014 թվականի ապրիլին: Հիմնական մասնակիցներն են՝ Մեթյու Իգլեսիասը, Դիլան Մետյուզը և Մելիսսա Բելը: Նրա յուրահատկությունն է «քարտերի» կրկնակի օգտագործումը, որը պարունակում է համատեքստ և հիմնական հասկացություններ՝ կապված հոդվածի թեմայի հետ:

NYT-ի շրջանակներում իրականացվող ծրագիր, ստեղծված բրիտանական ղեկավար թերթի նախկին ղեկավարի՝ Դևիդ Լեոնհարդտի կողմից, մասնագիտացվում է տեսողական տվյալների վրա: Գլխավոր հակառակորդն է Vox.com-ը:

Ռուսալեզու համացանցային ամսագիր, որը մասնագիտացվում է տեխնոլոգիաների դերը ժամանակակից հասարակությունում բացատրելու մեջ, թողարկվել է 2013 թվականին: APPARAT.CC-ի հոդվածների տեքստերում ներառված է նաև լրացուցիչ տեղեկություն:

Lenta.ru-ի նախկին խմբի ծրագիրը դիրքորոշվել է որպես անկախ տեղեկատվության կայք, որը նախընտրում է «փաստի լրագրությունը», այլ ոչ թե սուբյեկտիվ կարծիքը: Չի համարվում «բացատրական լրագրության» ներկայացուցիչ, միայն թե օգտագործում է «քարտեր», որպեսզի բացատրի իրադարձությունները և բացահայտնի համատեքստը:

Տեղեկատվական ծրագիր, ուղղված գործարար համայնքի վրա, հրատարակում է «ստեղծագործական եւ մտավորական լրագրություն»: Օգտագործում է հատուկ Chartbuilder ձեռագիրը, որը թույլ է տալիս արագ ստեղծել գրաֆիկա և դիագրամներ՝ արդյունքում պարզվեցվում է բարդ տվյալների ընկալումը:

Հիմնական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ավելորդ կամ ոչ կարևոր տեղեկության բացակայություն,
  • մեկ անգամ պատվում է միայն մեկ բարդ պատմություն,
  • տերմիների թարգմանություն ընթերցողին հասկանալի լեզվով,
  • համեմասնությունների և համեմատությունների օգտագործում,
  • պարզ նախադասություններ,
  • թվեր և այլ տվյալներ,
  • ավելի շատ տեսանելիացում,
  • փաստերի ցանկ, իրադարձությունների ժամանակագրություն:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հերթին, կասկածի տակ է դրվում բացատրական լրագրության ժանրի գոյությունը: Բացատրական գործառույթը լրագրողական յուրաքանչյուր հոդվածի հիմնական գործառույթներից մեկն է:

Կասկածի պատճառ է նաև հոդվածների օբեյկտիվությունը: Բացատրական լրագրությունում հոդվածները գրվում են հեղինակային դիրքից, համապատասխանաբար, պարունակում են հեղինակի անձնական կարծիքը:

Կասկածի է ենթարկվում նաև հետազոտությունների բազան: Ալբերտո Քայրոն «Լրագրությանը պետք են տվյալների համապատասխան չափանիշներ» հոդվածում հայտարարում է, որ հոդվածների կամ «քարտերի» տեղեկության ընտրությունը կատարվում է շատ մասնակիորեն, և եզրակացությունները, որոնց հանգում են հեղինակները, չի համապատասխանում իրականությանը[7]: Հեղինակը կարծում է, որ իրական բացատրական լրագրությունը պահանջում է շատ ժամանակ և նշանակում է, որ պետք է լինի լուրջ հետազոտություն:

Ֆիլիպ Կոլեսնիկը «Ամեն ինչը, ինչ դուք ցանկանում էիք իմանալ բացատրական լրագրության մասին» հոդվածում պնդում է, որ հաճախ հոդվածները և «քարտերը» Vox.com կայքում բավականին մակերեսային են և չեն տալիս իրավիճակի ամբողջական ըմբռնում[8]: Օմ Մալիկը հայտնում է, որ բացատրական լրագրությունը ընթերցողի մոտ չի առաջացնում զգացմունքային պատասխան, որը, ըստ նրա համարվում է «վատ նորություն»[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]