Jump to content

Բացասական տարածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բացասական տարածություն, տարածություն օբյեկտի շուրջը, նկարում եղած առարկաների միջև տարածություն։ Բացասական տարածությունը կարող է լինել ավելի քան տեսանելի, երբ տարածությունը առարկայի շուրջ է, բայց ինքն` առարկան, չի ձևավորում համապատասխան գեղարվեստական ձևերը, և այդպիսի տարածությունը, ինչպես գլխավոր օբյեկտը, երբեմն գործածվում է գեղարվեստական ներգործության համար։ Բացասական տարածությունը հանդիսանում է գեղարվեստական կոմպոզիցիայի առանցքային բաղադրատարրը։ Ճապոնական տա բառն օգտագործվում է այդ հայեցակետի համար, օրինակ, պուրակային դիզայնում[1][2][3]։ Երկգույն` սև և սպիտակ նկարում, առարկան, ինչպես կարգն է, ցույց է տրված սև գույնով, իսկ տարածության շուրջը մնում է չներկված (սպիտակ)` դրանով ինքնըստինքյան ձևավորելով առարկայի ուրվանկարը։ Միայն թե այդ ձևով գույնը փոխելով` տարածությունը օբյեկտի շուրջը պետք է նկարվի սև, իսկ ինքը` առարկան, պետք է մնա չներկված. Ստացվում է բացասական տարածություն` ձևավորվելով օբյեկտի շուրջը։ Բացասական տարածության էֆեկտը օգտագործել են հին եգիպտացիները` այն դնելով քանդակագործական կոմպոզիցիայի հիմքում (Սենեբան և նրա ընտանիքը), (Կահիրեի եգիպտական թանգարան, 32 սրահ, JE 51280)[4]

Քանդակ Սենեբայի և նրա ընտանիքի, մ.թ.ա. XXVI դար

Կոմպոզիցիայում նույնաբնույթ բացասական տարածության ստեղծումը (հավասար կամ դրական) ընդունվում է շատ մասնագետների կողմից որպես լավ դիզայն։ Դիզայնի այդ հիմնական սկզբունքը, որը հաճախ վերանայվում է, աչքերին ժամանակ է տալիս հանգստանալու` ավելացնելով նկարի ձգողականությունը նոր տեսադաշտի օգնությամբ։ Տերմինը օգտագործվում է նաև երաժիշտների կողմից որպես ստեղծագործություններում լռության նշան։ Գործիքներից մեկը, որ օգտագործվում է արվեստ դասավանդողների կողմից տեղադրողական և բացասական տարածության ուսուցման ժամանակ հայտնի է դարձել պրոֆեսոր Բետտի Էդվարդսի «Նկարչություն ուղեղի աջ մասով» գրքում։ Ուսանողների վարժությունները կրում են նկարի կամ պատկերի արտացոլանքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «FAQ: 'Ma' and 'Mu' - Japanese Gardens Forum - GardenWeb». Forums.gardenweb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. «ArtLex's Ne-Nz page». Artlex.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. «A Note for MA: Space/Time in the Garden of Ryoan-Ji - Iimura». Mfj-online.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. Farid Atiya, Abeer El-Shahawy, Matḥaf al-Miṣrī, Farid S. Atiya The Egyptian Museum in Cairo: a walk through the alleys of ancient Egypt. — С. 75–76. — ISBN 978-977-17-2183-3

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]