Արմեն Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարսեղյան Արմենից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Բարսեղյան
Ծնվել էհունիսի 2, 1965(1965-06-02) (58 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1990)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Արմեն Գրիշայի Բարսեղյան (հունիսի 2, 1965(1965-06-02), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին ավարտել է Կիրովականի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը։ 1982-1987 թվականներին սովորել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դերասանական ստուդիայում, 1987-1990 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասան ֆակուլտետում։ Աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Էլբակյանի անվան արտիստական թատրոններում։ 1997 թվականից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր[1][2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սատանա՝ «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»
  • Սգանարել՝ «Ակամա բժիշկ»
  • Կոմիտաս՝ «Մեծ լռություն»
  • Լեպորելլո՝ «Դոն Ժուան»
  • Խելացի՝ «Ավտոբուս»
  • Ջոն Վալոնե՝ «Սիրային խառնաշփոթ»
  • Տիտտո Մերելի՝ «Մամա միա»
  • Մարիո՝ «Սպանել սիրո համար»
  • Սիմոն՝ «Չեզոք գոտի»
  • Բ տղամարդ՝ «Բարև սրիկաներ»
  • Էուստակիո՝ «Ցիանակալիում կաթով, կամ առանց կաթի»
  • Ժորժ՝ «Ռոմանտիկ կոմեդիա»
  • Բեմվոլիո՝ «Ռոմեո և Ջուլիետ»
  • Ուսուցիչ՝ «Մեծապատիվ մուրացկաններ»
  • Ագուստինո՝ «Ցիլինդր»

Բեմադրած ներկայացումներ՝

  • «Մաքսիմալիստը»
  • «Մամա միա»
  • «Ախ Աննա, Աննա, կամ կրքոտ կիրակի»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արմեն Բարսեղյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. Արմեն Բարսեղյանի կենսագրությունը Երևանի դրամատիկական թատրոնի կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]