Բարձր ամպերի մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարձր ամպերի մեջ
անգլ.՝ High in the Clouds
ՀեղինակՓոլ ՄաքՔարթնի և Philip Ardagh?
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Հրատարակման տարեթիվ2005

Բարձր ամպերի մեջ (անգլ.՝ High in the Clouds), բնապահպանական ուղղվածությամբ հեքիաթ՝ գրված ռոք երաժիշտ Փոլ ՄաքՔարթնիի կողմից մանկագիր Ֆիլիպ Արդայի և անիմատոր Ջեֆ Դանբարի մասնակցությամբ։ Հրատարակվել է 2005 թվականի հոկտեմբերին Faber & Faber հրատարակչությունում՝ Ջեֆ Դանբարի նկարազարդումներով։

Բրիտանական The Observer թերթի գրախոսողը գիրքը կոչել է «հակակապիտալիստական» կամ «հեքիաթ անզուսպ գլոբալ կապիտալիզմի սպառնալիքների» (անգլերեն՝ a tale about the perils of unchecked global capitalism)[1]: Իր թողարկումից կարճ ժամանակ անց գիրքը թարգմանվել է մի քանի լեզուներով, ներառյալ՝ ֆրանսերեն[2], իսպաներեն[3], իտալերեն[4], շվեդերեն[5], ավստրիերեն[6], ֆիններեն[7], հունգարերեն[8], լեհերեն[9], չեխերեն[9], եբրայերեն[10], ռուսերեն[11] (Մեծ Բրիտանիայում գիրքը տպագրվել է 500.000 տպաքանակով)[12][13]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիլկա» մականունով սկյուռիկ Վիլլին (անգլ.՝ Wirral) իր մայրիկի հետ ապրում էր անտառում և սիրում էր լսել մայրիկի պատմությունները Անիմալիա երկրի մասին, որտեղ կենդանիներն ապրում են կղզում միասնության և հոգատարության մեջ։ Բայց հանկարծ բուլդոզերները ոչնչացնում են նրանց անտառը, Վիլկայի մայրը մահանում է, և գազանները ցրվում են։ Սկյուռիկը որոշում է գտնել Անիմալիա երկիրը, սակայն գնում է հսկայական Մեգատրոպոլիս քաղաքը, որտեղ վեր են խոյանում երկնաքերները, սակայն կենդանիներն ապրում էին շատ թշվառ կացարաններում և աշխատում կապկանման Գրիմզայի գործարաններում։ Վիլկան քաղաքում անոթանում է Ռետսի անունով առնետին և Վերոնիկա սկյուռիկի հետ և նրանց պատմում հրաշք երկիրը գտնելու իր ծրագրի համար։ Քաղաք է գալիս ճանապարհորդ Ֆրոգոն՝ միոտանի գորտը, որին Վիլկան ճանաչում էր դեռ անտառում ապրելու ժամանակ։

Ռեստին ընկերներին առաջարկում է տեսնել, թե ինչպես է ապրում Գրիմզան, և նրանք մտնում են նրա բնակարան։ Սակայն Գրիզման նկատում է նրանց և բռնում Վերոնիկային, իսկ Ռեստինը անհետանում է։ Վիլկան հասկանում է, որ Գրիմզան և նրա օգնական Վեկֆորդը ինչ-որ կերպ իմացել են Անիմալիայի մասին, և այժմ նրանք փորձելու են ոչնչացնել այդ երկիրը։ Նրանցից առաջ ընկնելու համար Վիլկան ու Ֆրոգոն օդապարիկով ուղևորվում են որոնելու Անիմալիան և շուտով գտնում են այն։ Կղզու բնակիչները հորեղբայր Բիզոնի գլխավորությամբ ուրախությամբ են դիմավորում նրանց և պատրաստակամություն են հայտնում պաշտպանել կղզին զավթիչներից։ Վերոնիկան, սակայն, բանտարկված էր։ Այնտեղ նա ծանոթանում է լու Ալֆրեդոյի հետ, որը նրան օգնում է փախչել նրա հետևից եկած Ֆրոգոյի հետ։ Վերջինս Վերոնիկային տանում է կղզի՝ չիմանալով, որ իրենց հետևից գնում են Գրիմզան, Վեքֆորդն ու նրանց միացած Ռետսին։

Անիմալիան սկսում են ռմբակոծեկ, սակայն շուտով Ֆրոգոն կետերի օգնությամբ գերի է վերցնում Գրիմզայի ու Վեքֆորդին; Վերջիններս հայտնում են բանտի գաղտնաբառը, որը հեռախոսով հաղորդում են Ալֆրեդոյին, և նա ազատ է արձակում բանտարկված կենդանիներին։ Վիլկան ու Վերոնիկան ներում են Ռետսիին։ Մի քանի օր անց Մեգատրոպոլիսի բոլոր կենդանիները տեղափոխվում են Անիմալիա, իսկ Գրիմզան և Վեքֆորդը այնտեղ մնում են որպես ծառաներ։

Գիրքն ավարտվում է այն դատողությամբ, որ մարդու մասին պետք է դատել ըստ նրա, թե ինչպես է նա վերաբերվում կենդանիներին։

Ստեղծման և էկրանավորման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ ՄաքՔարթնին Ջեֆ Դանբարի հետ համագործակցել սկսել է դեռևս 1980-ական թվականների սկզբին, երբ ՄաքՔարթնիի նախաձեռնությամբ Դանբարն ստեղծել է «Ռուպերտը և գորտերի երգը» (անգլ.՝ Rupert and the Frog Song)[14] մուլտֆիլմը։ ՄաքՔարթնին հանդես է եկել աև որպես ֆիլմի սցենարի հեղինակ և պրոդյուսեր, ինչպես նաև մասնակցել նրա հնչյունավորմանը։ Մուլտֆիլմը թողարկվել է 1984 թվականին, իսկ We All Stand Together երգը, որ կատարում են գորտերը ֆիլմի վերջում, թողարկվել է որպես ՄաքՔարթնիի առանձին սինգլ։ Հետագայում ՄաքՔարթնին և Դանբարը միասին աշխատել են «Արևադարձային կղզու երգը» (անգլ.՝ Tropic Island Hum)[15] և «Երեքշաբթի» (անգլ.՝ Tuesday)[16] մուլտֆիլմերի վրա, որոնք դարձել է յուրօրինակ եռերգություն կենդանիների մասին։ 2004 թվականին այդ եռերգություն թողարկվել է DVD ֆորմատով Փոլ ՄաքՔարթնիի Երաժշտության անիմացիա և անիմացիայի հավաքածու (անգլ.՝ Paul McCartney's Music and Animation Collection) խորագրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Merritt, Stephanie (2005 թ․ դեկտեմբերի 17). «It took him years to write ...». The Observer. London. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  2. Là-haut dans les nuages. ISBN 2259203183.
  3. Un'isola al di là delle nuvole. ISBN 8804549033.
  4. La no alto das nuvens. ISBN 8576651203.
  5. Højt oppe i skyerne. ISBN 8756779399.
  6. Pealpool pilvi. ISBN 9949409845.
  7. Paratiisisaari. ISBN 9511208802.
  8. A felhők fölött. ISBN 9631181634.
  9. 9,0 9,1 Wysoko w chmurach. ISBN 8324006788.
  10. גבוה בעננים. ISBN 9650714413.
  11. Маккартни П., Данбар Дж., Арда Ф. Высоко в облаках / Пер. с англ. Г.Кружкова. — М.: ЗАО «РОСМЭН-ПРЕСС», 2006. — 95 с.: ил.
  12. В России издана детская книга Пола Маккартни (1 августа 2006 г., 16:22)
  13. Пол Маккартни написал книгу о зверином рае (Известия, 28 августа 2006)
  14. Rupert and the Frog Song (1985) - IMDb
  15. Tropic Island Hum (1997) - IMDb
  16. Tuesday (2001) - IMDb