Բարձրահաճախային հեռախոսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բարձրահաճախային հեռախոսում, բարձր հաճախականության հոսանքներով հեռախոսման մեթոդ։ Բարձրահաճախային հեռախոսում հնարավորություն է տալիս միևնույն կապի գծով (հաղորդալար կամ ռադիո) միաժամանակ հաղորդել բազմաթիվ (մինչև մի քանի հազար) հեռախոսային խոսակցություններ։ Յուրաքանչյուր խոսակցության համար առանձնացվում է հաճախականությունների առանձին շերտ։ Բարձրահաճախային հեռախոսում ժամանակակից համակարգերը աշխատում են 3 կհերցից մինչև մի քանի միլիոն հաճախականությունների միջակայքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 329 CC BY-SA icon 80x15.png