Բարձրագահ, ինքնակալ․․․

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Բարձրագահ, ինքնակալ․․․», խնդրագիր, ամստերդամաբնակ հայերի դիմումը Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցուն, որով հայտնում են, թե եկեղեցի են կառուցել և խնդրում են քահանա ուղարկել՝ այն օրհնելու և Ամստերդամում հաստատվելու համար։

Տպագրվել է 1714 թվականի հունիսի 10-ին Ամստերդամում՝ Ղուկաս Վանանդեցու տպարանում։ Խորագիրը՝ «Բարձրագահ, ինքնակալ, երանակենցաղ, երջանկապատիվ եւ վեհափառ...» (2 էջ, 25,3 x 14,8 սմ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։