Jump to content

Բանջարաբուսային ցանքաշրջանառություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանջարաբուսային ցանքաշրջանառություն, երբ վարելահողերի 50%-ից ավելին զբաղեցնում են բանջարաբույսերը։

Բանջարաբույսերի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության մասնագիտացումից, հողակլիմայական պայմաններից ելնելով լինում են.

  • Զուտ բանջարային, որը կիրառվում է քաղաքամերձ շրջաններում գտնվող բանջարաբուծային մասնագիտացված տնտեսւթյուններում։ Այդպիսի ցանքաշրջանառություններում բոլոր դաշտերը զբաղեցնում են բանջարային բույսերով՝ տերևաբանջարներ, պտղաբանջարներ, արմատապտուղներ, ընդավորներ՝ նախորդների տեսակից կախված։
  • Բանջարակերային կամ բանջարախոտադաշտային ցանքաշրջանառություն, որը կիրառվում է բանջարակաթնանասնապահական ուղղության տնտեսություններում։ Այս դեպքում բանջարաբույսերի հետ ընդգրկում են նաև եգիպտացորեն, ընդավորներ, շաքարի ճակնդեղ, սիլոսային մշակաբույսեր և բազմամյա խոտաբույսեր։
  • Հատուկ ջերմոցակից ցանքաշրջանառություն, որը կիրառվում է ջերմոցային ջերմատնային տնտեսություններում և ընդգրկում վաղահաս բույսեր, կանաչեղեն և սածիլներ։

Ցանքաշրջանառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտացված բանջարաբուսային ցանքաշրջանառություններն աչքի են ընկնում բանջարաբույսերի բարձր հագեցվածությամբ (վարելահողերի մակերեսի մինչև 100%-ը)։ Հաճախ 1–2 դաշտ զբաղեցնում են վաղահաս կարտոֆիլով, թույլատրելի են ոչ աշխատատար կերային մշակաբույսերը։ Բանջարաբուսային ցանքաշրջանառության մեջ խոտաբույսերը պարտադիր չեն, սակայն հաճախ դրանք ներմուծում են հողի բերրիությունը բարձրացնելու համար։ Կախված հողակլիմայալակն պայմաններից՝ մասնագիտացված բանջարաբուսային ցանքաշրջանառության մեջ կարող են գերակշռել վաղահաս և ջերմասեր բույսերը (թարմ վիճակում օգտագործվող բանջարեղեն) կամ ցրտադիմացկուն ուշահաս մշակաբույսերը (ստացված բանջարեղենը պահպանվում և օգտագործվում է աշնանն ու ձմռանը)։ Դաշտերի թիվը 4–6-ից (առանց բազմամյա խոտաբույսերի) մինչև 7–9 է (խոտաբույսերով)։ Օրինակ՝ ոչ սևահողային գոտու համար հաձնարարվում է մասնագիտացված բանջարաբուսային ցանքաշրջանառություն մշակաբույսերի հետևյալ հերթագայությամբ՝ 1. միամյա խոտաբույսեր + հետ խոտհնձային մշակաբույս՝ կանաչ պարարտացման կամ կերի համար,

2. ճակնդեղ, 3. գազար, 4. կաղամբ, 5. կարտոֆիլ, 6. կաղամբ։ Բանջարակերային ցանքաշրջանառությունները գերակշռում են քաղաքամերձ բանջարաբուծական տնտեսություններում, որոնք ունեն զարգացած կաթնային անասնապահություն։ Այս դեպքում վարելահողերի 20–50%-ը զբաղեցնում են բանջարաբուսային մշակաբույսերը, մնացած մասը՝ կերայինները։ Բանջարաբուսային մշակաբույսերը (1–2 դաշտ) աճեցնում են նաև դաշտային ցանքաշրջանառության մեջ (օրինակ՝ գլուխ սոխը՝ հնուց ընդունված վայրերում, լոլիկը, սմբուկը, պղպեղը՝ պահածոների գործարանի մոտակայքում)։

Բանջարաբուծություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։