Բանբեր (թերթ)
Արտաքին տեսք
Բանբեր | |
---|---|
Տեսակ | շաբաթաթերթ |
Հիմնադրվել է | 1933 և 1934 |
«Բանբեր», գրական-հասարակական շաբաթաթերթ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1933–1934 թվականներին Կոստանդնուպոլսում։ Խմբագիր՝ Էդվարդ Սիմքեշյան։ Լուսաբանել է Կոստանդնուպոլսի հասարակական և մշակութային կյանքը, ընթերցողներին իրազեկել ժամանակի գիտական, մշակութային, գրական և քաղաքական իրադարձությունների մասին։
Ներկայացրել է Խորհրդային Հայաստանի վերելքը տնտեսության, գիտության և արվեստի բնագավառներում։
Գրական բաժնում տպագրել է պոլսահայ գրողների ստեղծագործություններից, ինչպես նաև թարգմանություններ ֆրանսական, իտալական և թուրքական գրականություններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |