Jump to content

Բանավոր թարգմանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանավոր թարգմանությունը, օժանդակում է երկու կողմերի միջև բանավոր կամ նշանային լեզուի հաղորդակցմանը,որը կարող է լինել համաժամանակյա կամ միաժամանակյա։ Թարգմանության տեսությունը զբաղվում է այս գիտության ուսումնասիրությամբ, նկարագրությամբ և կիրառությամբ[1]։

Բանավոր թարգմանիչը թիրախ լեզու է փոխանցում տվյալ արտահայտության կամ մտքի համարժեքը կամ միաժամանկյա, այսինքն թարգմանում է խոսողին հետ միաժամանակ, կամ համաժամանակյա, երբ խոսողն ավարտում է միտքը, իսկ թարգմանիչն այն փոխանցում է լսարանին։ Բանավոր թարգմանչի նպատակն է փոխանցել յուրաքանչյուր իմաստային տարր, ինչպես նաև խոսողի խոսքի երանգավավորումն ու նրա նպատակն ու զգացմունքներն, որ խոսողն ուզում է փոխանցել լսարանին(բացառությամբ համառոտ թարգմանությունների, որոնք երբեմն համաժողովների ժամանակ են կիրառվում)[2]։ Գրավոր ելույթների և դասախոսությունների ժամանակ երբեմն օգտագործվում է նախապես թարգմանված տեքստեր։

Գրավոր և բանավոր թարգմանությունների տարբերությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանավոր թարգմանությունը լինելով թարգմանության եղանակ տարբերվում է գրավոր թարգմանությունից։ Բանավոր թարգմանությունը ներկայացնում է թիրախ լեզվի անմիջական փոխանցում բանավոր, բերանացի կերպով, մինչդեռ գրավոր թարգմանության փոխանցումը կատարվում է գրավոր տեքսի միջոցով։ Գրավոր թարգմանության դեպքում թարգմանիչը ավելի շատ ժամանակ ունի վերանայելու իր աշխատանքը, կատարել ուղղումներ՝ օգտվելով տարբեր տեսակի բառաարաններից ու գրականությունից։ Թարգմանությունը չպետք է շփոթել գրադարձության հետ, որը փորձում է մեկ գրի համակարգի յուրաքանչյուր նշանը (կամ նշանների հերթականությունը) փոխարկվում է ուրիշ գրի համակարգի նույն նշանով (կամ նշանների հերթականությամբ)[3]։ Իրավական համատեքստում, ինչպիսին է դատական թարգմանությունը, որտեղ անգամ չնչին սխալի հետևանքները կարող են ծանր հետևանքներ թողնել, ամենագլխավոր տեղում ճշգրտությունն է։ Պետք է երկու կամ ավելի անձանցից կազմված խմբով աշխատել, որտեղ մեկը հստակորեն թարգմանի, իսկ մյուսը հետևի պատաշաճությանն ու ճշգրտությանը։ Գրավոր թարգմանիչը ժամանակ ունի վերանայելու և ստուգելու թարգմանության ամեն բառն ու նախադասությունը, մինչ այն հաճախորդին հասցնելը։ Մինչդեռ կենդանի թարգմանության նպատակն է հասնել ճշգրտության ամբողջ ժամանակ, իսկ երբ որևէ բան բաց է թողնվում, բանավոր թարգմանիչը կարող է ճշտել խոսողից։ Ցանկացած լեզվում, ներառյալ նշանային լեզուն, երբ որևէ բառ կամ արտահայտություն է օգտագործվում, որի համարճեքը գտնելն անհնարին է, կարելի է ընդհանուր միտքն արտահայտել այլ բառերով, որպեսզի միտքը և դրա նպատակը հստակորեն փոխանցվի լսարանին։

Բանավոր թարգմանության եղանակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաժամանկյա թարգմանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաժամանակյա թարգմանության դժվարությունն այն է, որ բանավոր թարգմանիչը պետք է լավագույնս փոխանցի միտքն այնքան ժամանակում, որքան թույլ է տալիս խոսվող նյութն՝ առանց դադարների ու երկար մտածելու որևէ բառի կամ արտահայտության թարգմանության մասին։ Բանավոր թարգմանության ժամանակ թարգմանիչը նստում է անձայնացիկ խցիկներում և խուսում խոսափողներով՝ պարզ կերպով լսելով թիրախ լեզվի խոսողին լսափողի միջոցով։ Առաջին անգամ մեծ մասշտաբի միաժամանակյա թարգմնություն, որի ժամանակ օգտագործվել են էլեկտրական սարքավորումներ, որպեսզի թարգմանությունը լինի մե լսարանի համար, եղել է 1945-1946 թվականներին Նուրեմբերգի դատավարության ժամանակ, որն անցկացում էր 4 պաշտոնական լեզուններով։ Այս տեխնիկան սկիզբ է առել 1920 և 1930-ական թվականներին, երբ ամերիկացի գործարար Եդվարդ Ֆելինը և բրիտանացի ինժեներ Ա․ Գորդըն Ֆինլեյը զարգացրին միաժամանակյա թարգմանությունը Էյ—Բի-Էմ-ի համար.[4]։

Համաժամանակյա թարգմանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաժամանակյա թարգմանության ժամանակ խոսողը դադարներով է խոսում, որպեսզի թարգմանվի իր խոսքը։ Այստեղ ճշգրտության հավանականությունն ավելի է մեծանում, բայց ժամանակ է պահանջում միտքը լսարանին հասցնելու համար։ Թարգմանիչը նստում կամ կանգնում է խոսողի կողքին։ Համաժամանակյա թարգմանությունը կարող է անցկացվել կարճ և երկար հատվածներից հետո դադարներով, ըստ թարգմանչի նախընտրության։ Կարճ համաժամանակյա թարգմանության դեպքում թարգմաինչը թարգմանում է հիշողությամբ, մինչդեռ երկար դադարներով թարգմանության դեպքում օգտվում է նշումներից։ Ամբողջական մտքերը, քան մասերով ասվածն, ավելի ցանկալի է, քանի որ այդպես թարգմանիչը ստանում է ամբողջ միտքը, մինչ այն թիրախ լեզվին հասցնելը։ Սա թույլ է տալիս թարգմանել ավելի ճիշտ, ճշգրիտ և մատչելի թարգմանություն։ Մասերի տևողության և դադարների մասին համաձայնությունը սովորաբար լինում է մինչ իրադարձության սկիզբը՝ կախված թեմայի դժվարությունից, նպատակից։ Թեև խոսողները սովորաբար դժվարանում են հարմարվելու ոչ բնական խոսքի կանոններին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. S. Bassnett, Translation studies, p.13-37
  2. «NAJIT's position paper on the non-permissiblity of using summary interpretation in legal settings» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  3. http://dictionary.reference.com/browse/transliteration
  4. «The Origins of Simultaneous Interpretation Equipment». Infinity Translation Services. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.