Կիրակոս Բանասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բանասեր Կիրակոսից)
Կիրակոս Բանասեր
Ծնվել է14-րդ դար
Մահացել է15-րդ դար
Մասնագիտությունպատմաբան
Գործունեության ոլորտպատմություն
Գիտական ղեկավարԹովմա Մեծոփեցի

Կիրակոս Բանասեր (ինչպես նաև Կիրակոս Ռշտունեցի, 14-րդ դար - 15-րդ դար), հայ պատմաբան, աստվածաբան, 15-րդ դարի եկեղեցական գործիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է պատմական Հայաստանի Ռշտունիք գավառում (Վասպուրական), որի հետևանքով կոչվել է նաև Ռշտունեցի։ Եղել է Թովմա Մեծոփեցու աշակերտն ու մտերիմ ընկերը, հնարավոր է Մեծոփեցու որոշ ստեղծագործությունների համահեղինակ[2]։ Նա մեծ ներդրում է ունեցել 1441 թվականին հայ կաթողիկոսարանի նստավայրը Էջմիածին տեղափոխելու գործում[3][4]։ 1446 թվականին Թովմա Մեծոփեցու մահից հետո Կիրակոսը գրում է իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Թովմայի՝ մեծ ուսուցչի պատմությունը, որը գրվել է վարդապետ Կիրակոս Բանասերի կողմից»[Ն 1]: Բացի Թովմա Մեծոփեցու կյանքից և գործունեությունից, Կիրակոսը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում դարի կեսերին հայկական 15-րդ եկեղեցու վիճակի մասին։ Պահպանվել է նաև Կիրակոս Ռշտունեցու կարճ ժամանակագրական աշխատությունը[Ն 2] (1443 թվական), որն ընդգրկում է 12-15-րդ դարերը[2][5][6]։ Այս փոքրիկ պատմական շարադրանքը կարևոր նշանակություն ունի Անդրկովկասի՝ Թամերլանի և Կարա-Կոյունլուն ցեղերի նվաճումն ուսումնասիրելու համար[6][7][8]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրականության մեջ հաճախ հանդիպում է կարճ անվանում «Թովմա Մեծոփեցու կեանքը»։
  2. Հայ գրականության մեջ 15-րդ դարի կեսերից հանդիպում են երկու վարդապետներ՝ Կիրակոս բանասերը, որը եղել է Մեծոփեցու աշակերտը և գրել է նրա Կյանքը, և Ռշտունեցին՝ ժամանակագրության հեղինակը, որը եղել է կարևոր եկեղեցական գործիչ և Մեծոփեցու զինակիցը։ Այն կարծիքը, որ դա նույն անձնավորությունն է առաջին անգամ արտահայտվել է Գ. Հովսեփյանի (1914) կողմից և պատմական գիտության մեջ ամրապնդվել է Վ. Հակոբյանի (1951) և Լ․ Խաչիկյանի (1972) ուսումնասիրություններից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Г. П. Хомизури (2002), Армянская Апостольская Церковь: святые, мученики, видные священнослужители, богословы, христианские деятели культуры, Москва
  2. 2,0 2,1 Գարեգին վարդապետ Հովսեփյան (1914), Թովմա Մեծոփեցու կյանքը, Վաղարշապատ
  3. Энциклопедия Христианская Армения, ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄ, Ереван, 2002, стр. 134
  4. Араратская Патриаршая Епархия, История Արխիվացված 2014-10-16 Wayback Machine
  5. А. Акопян (1951), Краткие хронографии XIII—XVIII вв том 1, стр. 113-124
  6. 6,0 6,1 Л. Хачикян (1972), Из неизвестных страниц армянской историографии Արխիվացված 2013-12-14 Wayback Machine, Ереван, Պատմա-բանասիրական հանդես, № 4. стр. 231-248
  7. T. Evdoshvili (2011), Armenian Historical Sources of Tamerlane’s First Invasions of Georgia, Tbilisi
  8. R. Bedrosian (1979), The Turco-Mongol Invasions and the Lords of Armenia in the 13-14th Centuries, Columbia University

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]