Բամբակի լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բամբակի լեռ, լեռ Արարատյան դաշտի արևմտյան եզրին, Ախուրյանի և Արաքսի միացման վայրում, Բայազետ տանող ճանապարհի արևմտյան կողմում, Բարդող լեռներից դեպի հարավ-արևելք։ Լեռան վրա կա մի լճակ։ Ըստ ավանդության այսպես է անվանվել, քանի որ տեղացիները բամբակ էին ցանում լեռան վրա քանի դեռ ձյուն կար, իսկ եթե ձյունն արդեն հալվել էր, ուրեմն նրա ստորոտին ցանված բամբակը չէր հասցնի հասունանար և կցրտահարվեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 613 — 992 էջ։