Բաժանարար սարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բաժանարար սարք, շինվածքի կամ մեքենայի հանգույցի՝ շրջապտույտի (կամ հատվածի) զանազան բաժնեմասերով պարբերական պտտման (կամ տեղաշարժման) սարք։ Օգտագործվում է շինվածքների մակերևույթները մշակելու կամ չափելու, ինչպես նաև գործիքների ու մեքենաների մասերի գծային և շրջանային սանդղակների վրա բաժանքներ կատարելու համար։ Ըստ գործողության սկզբունքի լինում է ձեռքի և մեխանիկական։ Ամենատարածված Բաժանարար սարքերը բաժանարար գլխիկներն են (մեխանիկական և օպտիկական)։ Մեխանիկական բաժանարար գլխիկներն ունեն հատուկ սկավառակ, որի վրա մշակված անցքերի միջոցով կատարվում է գլխիկի բռնակի անհրաժեշտ հաշվարկային պտույտը։ Օպտիկական բաժանարար գլխիկները ունեն հաշվարկային մանրադիտակ, որն ապահովում է բաժանքի բարձր ճշգրտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png