Բազմաշերեփ էքսկավատոր
Բազմաշերեփ էքսկավատոր, աշխատանքային շերեփով (կովշ) անընդմեջ աշխատող էքսկավատոր։ Բազմաշերեփ էքսկավատորի շերեփները ամրակցված են անվերջանալի շղթային (կամ շղթաներին), ժապավենին կամ ռոտորին։ Փորելու ուժգնությունն առաջանում է մեքենայի կորպուսի հանդեպ շերեփների տեղաշարժի հաշվին։ Միաշերեփ էքսկավատորի հետ համեմատած սա բնութագրվում է մեծ արդյունավետությամբ, բայց ավելի քիչ ունիվերսալությամբ։ Օգտագործվում են ճանապարհային, մելիորատիվ և հիդրոտեխնիկական շինարարության մեջ մեծածավալ հողային աշխատանքներում, խողովակաշարային և մալուխային գծերի տեղադրման նպատակով առվափոսերի ձևավորման, ռազմական գործում՝ խրամատների փորման, օգտակար հանածոների հանքարդյունաբերության, ինչպես նաև ջրամբարների հատակի խորացման աշխատանքների կատարման մեջ[1][2]։
Բազմաշերեփ էքսկավատորների դասակարգումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքենայի շարժման ուղղության համեմատ շերեփի կտրող եզրաշերտի շարժման ուղղությունից կախված էքսկավատորները լինում են երկայնահատ, կողային և ճառագայթային հատման։
Երկայնահատ էքսկավատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկայնահատ էքսկավատորների շերեփի կտրող եզրաշերտի շարժման ուղղությունը համընկնում է մեքենայի շարժման ուղղության հետ։ Օգտագործվում են նեղ առվափոսեր, խրամատներ ձևավորելու նպատակով։
Կողային հատումով էքսկավատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողային հատումով էքսկավատորների շերեփի կտրող եզրաշերտի շարժման ուղղությունը ուղղահայաց է մեքենայի շարժման ուղղությանը։ Օգտագործվում է փոսորակների, ջրանցքների փորման, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով։
Ճառագայթային հատման էքսկավատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքենայի աշխատող դետալները (շերեփները) շարժվում են պտտվող փոխագուցավոր սլաքների նման։ Շերեփների ամրացման մեթոդից կախված տարբերվում են շղթայավոր և ռոտորային էքսկավատորներ։
Շղթայավոր էքսկավատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերեփներն ամրացված են անվերջանալի շղթային (կամ՝ շղթաներին)։ Հողի մի կողմ գլորելը կատարվում է անմիջապես շերեփներից։ Ուղղորդող շղթայի ձևով սովորաբար արտացոլվում է փորվածքի պրոֆիլը։
Ռոտորային էքսկավատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերեփներն ամրացված են կոշտ ռոտորին։ Հողի մի կողմ գլորելը կարող է կատարվել ինչպես շերեփներից, այնպես էլ տրանսպորտային միջոցներով։