Բադի մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռետինե բադը օգտագործվում է ծրագրավորողների կողմից կոդի դիտարկման համար

Բադի մեթոդը, ծրագրի կոդում սխալների հայտնաբերման՝ debug-ի, տեխնոլոգիա է։ Անվանումը հղվում է Պրագմատիկ ծրագրավորողը (The Pragmatic Programmer) գրքին, որում պատմվում է ծրագրավորողի մասին, որ պահում է ռետինե բադ և գտնում է ծրագրի սխալները բադին բացատրելով իր գրած կոդի բոլոր տողերը[1]։

Այս տեխնիկան ունի այլ անվանումներ, որոնցում բադը փոխարինվում է ուրիշ անշունչ առարկաներով։

Ծրագրավորողներից շատերը փորձ են ունեցել բացատրել խնդիրը մեկ ուրիշին, հնարավոր է նույնիսկ մեկին, ով ոչինչ չգիտի ծրագրավորումից, և բացատրելու ընթացքում գտել են խնդրի լուծումը։ Նկարագրելով, թե ինչ է նախատեսվում ստանալ և դիտարկելով, թե իրականում ինչ է անում ծրագիրը, ակնհայտ են դառնում բոլոր անհամապատասխանությունները։ [2]

Ընդհանուր առմամբ, որևէ երևույթի բացատրությունը պարտադրում է դիտարկել այն տարբեր տեսանկյուններից և բերում է դրա ավելի խորը հասկանալուն[3]։

Օգտագործելով անշունչ առարկա ծրագրավորողը կարող է կիրառել այս տեխնիկան առանց որևԷ մեկին խանգարելու։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշումները հաճախ գտնվում են խնդիրը բարձրաձայն ներկայացնելու արդյունքում:

- Բադ, Quack Overflow

2018 թվականի ապրիլի 1-ին Stack Exchange համակարգը ներկայացրեց նոր ֆունկցիա Quack Overflow։ Բադի նկարը հայտնվում էր կայքի աջ ներքևի մասում։ Բադի վրա սեղմելուց հետո բադը լսում է կայքի այցելուի խնդիրը և որոշ ժամանակ անց պատասխանում «կվակ» ձայն արձակելով[4]։ Կայքի որոշ այցելուներ կարծել են, որ իրենց համակարգչում գործում է վնասակար ծրագիր մինչ իմանալը, որ կոճակը ապրիլի մեկի կատակ է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Pragmatic Programmer: From Journeyman to Master։ Addison Wesley։ ISBN 978-0201616224  էջ 95
  2. Baker, SJ, The Contribution of the Cardboard Cutout Dog to Software Reliability and Maintainability, http://www.sjbaker.org/humor/cardboard_dog.html .
  3. Hayes David (հունիսի 25, 2014)։ «Ռետինե բադերի ուժի հիմքում ընկած հոգեբանությունը (The Psychology Underlying the Power of Rubber Duck)»։ Press Up։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-06-ին։ Վերցված է հուլիսի 3, 2015 
  4. «Stack Exchange has been taken over by a rubber duck!»։ Meta Stack Exchange։ մարտի 31, 2018։ Վերցված է ապրիլի 1, 2018 
  5. Purushothaman Praveen Kumar (մարտի 31, 2018)։ «Quack Overflow - Stack Overflow's take on April Fool!»։ Adventures (Blog)։ Վերցված է ապրիլի 1, 2018