ԲՏՌ-3Ս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԲՏՌ-3Ս
Հիմնական տվյալներ
Դասակարգզենքի մոդել

ԲՏՌ-3Ս, ուկրաինական զրահապատ բժշկական մեքենա, որը մշակվել է ԲՏՌ-3Е1 զրահափոխադրիչի հիման վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՏՌ-3Ս մշակվել է Կիևի զրահատանկային գործարանում։

2007 թվականին Укрспецэкспорт ընկերությունը շահել է տենդեր Թայլանդի զինված ուժերին 96 հատ ԲՏՌ-3Ե1 զրահափոխադրիչ և դրանց հիման վրա հատուկ մեքենաներ մատակարարելու համար[2], այդ թվում նաև անիտարական ԲՏՌ-3Ս[3]։ Երեք ԲՏՌ-3Ս մատակարարվել են Թայլանդ 2012 թվականին[4], ևս մեկը՝ 2015 թվականին[5][6], իսկ երկուսը՝ 2016 թվականին[7]։

2014 թվականի հոկտեմբերի 23-ին «Укроборонпром» պետական կոնցեռնը հայտարարել է զրահատեխնիկայի արտադրությամբ զբաղվող գործարանների աշխատանքը միասնականացնելու մասին[8]։ Հետագայում ԲՏՌ-3Ս զրահամեքենաները հայտնվել են Ժիտոմիրի զրահատանկային գործարանի արտադրանքների ցանկում[9]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՏՌ-3Ս-ը նախատեսված է վիրավորներին (այդ թվում նաև ծանր վիրավորներին) նախաբժշկական օգնություն ցույց տալու և դժվարամատճելի վայրերից, վթարի, տարերային աղետների ու մարտական գործողությունների վայրերից նրանց տեղափոխման համար[10]։

Զրահամեքենայի անձնակազմը բաղկացած է երեք մարդուց (վարորդ, բժիշկ և բուժակ)[9][10]։

ԲՏՌ-3Ս-ը կարող է ընդունել 4-6 վիրավոր (կամ չորս պառկած ծանր վիրավորներ, կամ էլ վեց թեթև վիրավորներ նստած դիրքով)[10]։

Որպես զպառազինություն՝ ԲՏՌ-3Ս-ի վրա տեղադվում է 12,7-միլիմետրանոց НСВТ գնդացիր К-10Т կոլիմատորային նշանառությամբ (մարտական լրակազմը՝ 300 փամփուշտ)[10] (դրանից բացի՝ վթարային լրազմում ներառված է մեկ 26-միլիմետրանոց ազդանշանային ատրճանակ)[9]։

Գծային ԲՏՌ-3 զրահափոխադրիչի համեմատ՝ ԲՏՌ-3Ս-ի ներքին կորպուսի ծավալն ավելի մեծ է, բժշկական բաժնի ներսում տեղադրված են սանիտարական պատգարակներ, «Ա» խմբի բժշկական դեղամիջոցների պահպանության համար նախատեսված չհրկիզվող պահարան, բժշկական սարքավորումներ (թթվածնային շնչառության ապարատ, դեֆիբրիլյատոր, դեղամիջոցների և բժշկական սարքավորումների պահպանման համար նախատեսված տուփ և այլն), լվացարան, սառնարան, տաքացուցիչ-օդաձեռուցիչ և օդորակիչ[9][10]։

Զրահամեքենան ունի նաև VРG-950 ռադիոկայան[10] և կարող է ունենալ վերհան սարքավորում[9]։

Արտաքին կողմից մեքենայի կորպուսին ամրացված է արկղ պահեստային մասերի, սարքավորումների ու այլ անհրաժեշտ պարագաների պահպանության համար։

Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gordon Arthur. Thailand: Defence modernisation // "Asian Military Review", volume 21, issue 7 November 2013. pages 6-12
  2. "Украина выиграла тендер на поставку в Таиланд 96 БТР-3Е1 на 117 млн. долларов... будут поставлены машины 8 модификаций, в том числе санитарные"
    Украина обеспечит Таиланд БТРами Արխիվացված 2016-01-27 Wayback Machine // газета "Хрещатик" от 16 августа 2007
  3. Gordon Arthur. Defence in Thailand // "Asian Military Review", volume 19, issue 7 November 2011. pages 34-38
  4. 4,0 4,1 Інформація про обсяги міжнародних передач окремих категорій озброєнь, здійснених Україною у 2012 році Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // официальный сайт государственной службы экспортного контроля Украины
  5. Інформація про обсяги міжнародних передач окремих категорій озброєнь, здійснених Україною у 2015 році Արխիվացված 2018-04-18 Wayback Machine // официальный сайт государственной службы экспортного контроля Украины
  6. 6,0 6,1 Диана Михайлова. Отчет: украинский военный экспорт катастрофически упал // РИА "Новости" - Украина от 14 июля 2016
  7. 7,0 7,1 Інформація про обсяги міжнародних передач окремих категорій озброєнь, здійснених Україною у 2016 році Արխիվացված 2020-02-22 Wayback Machine // официальный сайт государственной службы экспортного контроля Украины
  8. «Укроборонпром» унифицирует работу бронетанковых заводов(չաշխատող հղում) // «Укринформ» от 23 октября 2014
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Броньована медична машина БТР-3С // официальный сайт ГП "Житомирский бронетанковый завод"
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Броньована медична машина БТР-3С Արխիվացված 2016-03-21 Wayback Machine // официальный сайт ГП "Киевский бронетанковый завод"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]