Ա-60
Ա-60 | |
---|---|
Ենթատեսակ | testbed aircraft? |
Առաջին թռիչք | օգոստոսի 19, 1981 |
Միավոր արտադրված | 2 |
Բազային մոդել | Ilyushin Il-76? |
Beriev A-60 Վիքիպահեստում |
Ա-60, ԽՍՀՄ-ի փորձառական թռչող լաբորատորիա, «ԻԼ-76»-ի հիման վրա լազերային զենքի կրող։ Նախատեսված է մթնոլորտի վերին շերտերում լազերային ճառագայթների հետախուզման համար, իսկ հետագայում՝ հակառակորդի հետախուզման ճնշման համար[1]։
«Ա-60»-ը մեգավատտ լազերի ավիացիոն տեսակն է՝ նախատեսված տիեզերք ուղարկելու համար, ինչպես տիեզերական սարք 17Ֆ19Դ «Սկաֆ-Դ»-ն[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«1Ա»-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 1970-ական թվականների կեսերին՝ Գ.Մ.Բերիևի անվան տագանրոգյան ավիացիոն գիտատեխնիկական համալիրի և Գ․Դիմիտրովի անվան գործարանի արտադրական-տեխնիկական հիմքի վրա։ Հիմնական գործընկերը «Ալմազ» գիտաարտադրական միությունն էր՝ Բ.Վ.Բունկինի գլխավորությամբ։
Լազերային համակարգի տեղավորման նպատակով ԻԼ-76-ի կառուցվածքում կատարվել են մի քանի լուրջ փոփոխություններ,
- քթամասի սովորական շտատային եղանակային ռադարի փոխարեն տեղադրվել է շրջահոս հատուկ սարքավորումով (լազերային նշանիչով),
- ֆյուզելաժի վերևում՝ թևերի և երկայնակի միջև, կտրվել ու փոխվել են հսկայական փեղկեր, որոնք ընդգրկում էին լազերի հիմնական աշտարակը,
- ֆյուզելաժի կողքերով՝ շրջահոսների տակ, տեղակայված էին էներգոհամակարգի խողովակաձև գեներատորները հատուկ կոմպլեքսի աշխատանքի համար,
- ինչպես ԻԼ-76ՊՊ-ի վրա, այստեղ նույնպես քթամասի կողքերում տեղադրվել են խողովակաձև գեներատորներ,
- ղեկակալ փեղկերը հանվել են բեռնախցիկից, թեքահարթակը մնացել է՝ որպես ֆյուզելաժի հիմնական մաս,
- յուրօրինակ ձևով են տեղադրվել լազերային թնդանոթները․ ինքնաթիռի աերոդինամիկան ևս մեկ շրջահոսով չփչացնելու համար լազերի օպտիկական գլխիկը դարձրել են շարժական։
Թռչող լաբարատորիա «1Ա»-ն իր առաջին թռիչքը կատարել է 1981 թվականի օգոստոսի 19-ին, երկրորդ ինքնաթիռը՝ «1Ա2»-ը (ԽՍՀՄ-86879)՝ 1991 թվականի օգոստոսի 29-ին։
Առաջին թռիչքն իրականացվել է «1Ա» թռչող լաբորատորիայի կողմից 1981 թվականի օգոստոսի 19-ին, իսկ երկրորդ «1Ա2» ինքնաթիռը (ԽՍՀՄ-86879) 1991 թվականի օգոստոսի 29-ին։ Ըստ որոշ աղբյուրների՝ առաջին «1Ա» մեքենան այրվել է 1986 թվականի հունիսին Չկալովսկու օդանավակայանում՝ լազերային փորձարկումների ժամանակ[3]։ Երկրորդ «1Ա2»-ը հետագայում օգտագործվել է որպես տրանսպորտային ինքնաթիռ։ 2012 թվականին տեղեկատվություն է հայտնվել դրա արդիականացման ծրագրի վերաբերյալ։
Հատուկ համալիրի և դրա համակարգերի բարելավման և փոփոխման ուղղությամբ թռչող լաբորատորիա «1Ա2»-ի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչ օրս։ Գլխավոր կոնստրուկտորը եղել է «ՏԱՆՏԿ»-ի գլխավոր կոնստրուկտոր Ն. Ա. Ստեփանովը։
Այժմեականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«1ԼԿ222»-ն գտնվում է Պուշկինի օդանավակայանում (Սանկտ Պետերբուրգ)։ Այն ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության տիեզերական էշելոնին հակազդելու համար օդային լազերային համալիր է։ Նախագծի վրա աշխատանքները շարունակվում են։ Ն. Ա. Ստեփանովը նշանակվել է «Արտադրանք 1Ա»-ի գլխավոր կոնստրուկտոր (2002-ից՝ գլխավոր տնօրենի տեղակալ, 2007 թվականից առ այսօր՝ «Գ. Մ. Բերիև ՏԱՆՏԿ»-ի գլխավոր կոնստրուկտորի տեղակալ)։
2009 թվականի օգոստոսի 28-ին իրականացվել է համալիր գիտափորձ, որի ժամանակ, երբ «Ա-60» թռչող լաբորատորիայի տախտակամածից լազերային ճառագայթ էր ուղղվում տիեզերանավի վրա, որը գտնվում էր թռիչքի 1500 կմ բարձրության վրա, գրանցվել է արտացոլված ազդանշան։
2010 թվականին ի հայտ են եկել նոր տեղեկություններ ռազմական ավիացիոն լազերային համակարգի վրա աշխատանքները շարունակելու վերաբերյալ[1], 2011 թվականին ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցվել է այս նախագծի վրա աշխատանքը, իսկ «Ա-60»-ի սարքավորումները մասամբ ապամոնտաժվել են[4]։
2012 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրամայել է պաշտպանական արդյունաբերությանը վերսկսել աշխատանքը մարտական լազերների ստեղծման շուրջ, որոնք ունակ կլինեն ինքնաթիռներ, արբանյակներ և բալիստիկ հրթիռներ հարվածել։ Ֆինանսավորումը թարմացվել է։ Բերիևի անվան «ՏԱՆՏԿ»-ը վերսկսել է «Ա-60» թռչող լաբորատորիայի աշխատանքը, օդանավը ենթարկվելու է ամբողջական արդիականացման։ Համակարգի փորձարկումները, որոնք կոչվում են «Սոկոլ-Էշելոն», նախատեսված էին մինչև 2013 թվականը[4]։ «1Ա2» արդիականացման աշխատանքներն իրականացրել են «Ալմազ-Անտեյ» պաշտպանական խմբի և «Վորոնեժ»-ի նախագծման բյուրոյի «Խիմպրոմ-Ավտոմատիկա» ուժերը[5], սակայն, 2015 թվականի սկզբի դրությամբ, իրավիճակը մնացել է անորոշ[3]։
2016 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, որ շարունակում է աշխատել ռազմական ավիացիոն լազերային համակարգի վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հայտարարել է լազերային զենքի որոշակի տեսակների ընդունման մասին, բայց չի շեշտել, թե որոնց[6]։ 2018 թվականի վերջի տեղեկությունների համաձայն` աշխատանքներ են տարվում թշնամու արբանյակների դեմ պայքարի համակարգի շուրջ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Россия создаст лазер для подавления разведки противника // Лента. Ру, авг 2010
- ↑ Константин Лантратов. «Звёздные войны», которых не было" // buran.ru, январь 2005
- ↑ 3,0 3,1 Удар лучом по миллиардам // СВ пресса
- ↑ 4,0 4,1 Россия возобновила разработку боевого лазера // Лента. Ру, ноя 2011
- ↑ Воронежские ученые займутся созданием боевого лазера для Минобороны // BezFormata.Com - Новости города БезФормата
- ↑ Российская армия приняла на вооружение образцы лазерного оружия // ՌԻԱ Նովոստի, авг 2016
- ↑ Российский «Сокол-Эшелон» назван причиной страха США // Лента. Ру, дек 2018
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- А-60 RA-86879 լուսանկար // Ուկրաինայի սպոտտերական կայք Аэровокзал
- А-60 // brazd.ru
- А-60 «Уголок неба» կայքում
- Գազադինամիկ С02 - լազեր ՌԴ0600
- «Алмаз»-ի լազերային տեխնոլոգիաներ