Արփի (ամսագիր, Օլսթոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արփի (Օլսթոն)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արփի (այլ կիրառումներ)

«Արփի», գրական-հասարակական ամսագիր (սկզբում՝ կիսամյա)։ Լույս է տեսել 1932-1936-ին, Օլսթոնում (ԱՄՆ)։ Խմբագիր՝ Ա. Բարսեղյան։ Պարբերականի նպատակն էր ամերիկաբնակ հայերի ազգային դաստիարակությունը, հայ ժողովրդի անցյալի ու ներկայի հոգևոր-մշակութային արժեքների հետ ծանոթացնելը և ընտանիքի պատվարումը ուծացումից։ Տպագրել է հանրապատչելի նյութեր ազգային պատմության ու գրականության, Հայաստանի աշխարհագրության, ազգային ավանդույթների ու սովորույթների վերաբերյալ։ «Մեր նոր սերունդը» բաժնում մշտապես տեղ է տվել երեխաների հայրենասիրական թեմաներով գրած շարադրություններին, սփյուռքահայ դպրոցների մասին լուրերին և այլն։ Տպագրել է հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ ու առակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 155