Արփի (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արփի (Թիֆլիս)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արփի (այլ կիրառումներ)

«Արփի», պատկերազարդ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1913-1914 թթ., Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Հ.Տեր-Աստվածատրյանց։ Պարբերականի էջերում քննարկվել են ժամանակի հայկական ու միջազգային հասարակական քաղաքական կարևոր համարվող խնդիրները, Բալկանյան պատերազմի իրադարձությունները և այլն։ Հոդվածներ է նվիրել արևմտահայությանը և նրա ապագան, ռուսամետական դիրքերից, առնչել է Ռուսաստանի արևելյան քաղաքականության հետ։ Արտահայտվել է Անդրկովկասում կապիտալիստական հարաբերությունների զարգացման օգտին, խրախուսել տեղական արդյունաբերության զորեղացումը՝ ի հակակշիռ օտար կապիտալի։

«Թատրոն», «Երաժշտություն», «Ծիծաղ», «Խելքի աշխարհ» և այլ խորագրերով նյութերում լուսաբանել է Թիֆլիսի և ընդհանրապես հայ մշակութային իրադարձությունները, տպագրել երգիծական մանրապատումներ և ծաղրանկարներ։ «Արփի»-ում հրատարակվել են հայ գրողների ստեղծագործություններ, թարգմանություններ ռուս և եվրոպական գրականությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 155