Արփինե Դալալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արփինե Դալալյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 18, 1999(1999-02-18) (25 տարեկան)

Արփինե Դալալյան (փետրվարի 18, 1999(1999-02-18)), հայ ծանրամարտուհի, որը հանդես է գալիս 87 կգ քաշային կազմում։ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփինե Դալալյանը ծնվել է 1999 թվականի փետրվարի 18-ին[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալալյանը մասնակցել է 2014 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը 69 կգ-ից ավելի քաշային կարգում։ Հայ ծանրորդը 177 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը։ Հաջորդ տարի նա հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում՝ բարձրացնելով ընդհանուր քաշը մինչև 203 կգ (84 + 119[1]։

Դալալյանը Ֆյորդեում մասնակցել է 2016 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, որտեղ 75 կիլոգրամից բարձր քաշային կարգում բարձրացրել է ընդհանուր 213 կիլոգրամ (93 + 120) և գրավել հինգերորդ տեղը։ Նույն թվականին նա դարձել է յոթերորդը աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ երկու կիլոգրամ պակաս բարձրացնելով Եվրոպայի առաջնության արդյունքից։ Դալալյանը 69 կգ-ից բարձր քաշայինների Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 213 կգ արդյունքով ոսկի է նվաճել։ Եվս 7 կիլոգրամով բարելավելով այս արդյունքը՝ Արփինեն դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ պոկում վարժությունում բարձրացնելով 93 կգ, ապա հրելով 127 կգ։ Եվրոպայի պատանեկան առաջնությունում նա 75 կգ-ից բարձր քաշային կարգում 218 կգ արդյունքով դարձավ չորրորդը[1]։

2017 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում Արփինեն 90 կգ-ից ավելի քաշային կարգում դարձել է չորրորդը՝ բարձրացնելով ընդհանուր 234 կիլոգրամ, ինչը ռեկորդային է իր համար՝ պոկում վարժությունում 100 կգ և հրում վարժությունում՝ 134 կգ։ Եվրոպայի պատանեկան առաջնությունում նա ոսկի է նվաճել, դրա համար նրան բավականացրել է ընդհանուր 228 կգ արդյունքը[1]։

2018 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 90 կգ քաշային կարգում Արփինեն 232 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։ Աշխաբադում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությունում նա կարողացել է 7 կիլոգրամով բարձրացնել իր ընդհանուր ցուցանիշը, որտեղ 87 կգ-ից ավելի քաշային կարգում նա դարձել է 16-րդը։ Նա երկու վարժությունում բարձրացրել է 101 և 138 կիլոգրամ[1]։

2019 թվականին Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունում նա դարձել է չորրորդը՝ չնայած սահմանելով անձնական ռեկորդ՝ 240 կգ։ Պատանիների աշխարհի առաջնությունում նա ևս մեկ կիլոգրամով բարելավել է այս արդյունքը, սակայն կրկին մնացել է մեդալից մեկ քայլ հեռու։ Հայ ծանրորդը 2019 թվականին դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն[1]։

2021 թվականին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել է չորրորդը՝ պոկում վարժությունում բարձրացնելով 95 կգ, այնուհետև հրելով ծանրաձողը 126 կգ-ով[2]։

2022 թվականի օգոստոսի 12-ին ծանրամարտուհին լուրջ վնասվածքի պատճառով հայտնել է կարիերան դադարեցնելու մասին[3]։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Չնայած նրան, որ սպորտից մի փոքր ավելին էի ուզում, բայց կարիերաս ավարտում եմ որպես՝ պատանիների ու երիտասարդների Եվրոպայի կրկնակի հաղթող, պատանիների Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
- Արփինե Դալալյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Athletes - DALALYAN Arpine». International Weightlifting Federation (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  2. «Ծանրամարտի ԵԱ. Դալալյանը գրավեց 4-րդ տեղը». armsport.am.
  3. «Արփինե Դալալյանը վնասվածքի պատճառով հայտարարել է կարիերան ավարտելու մասին». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]