Արտուազիական որսաշուն
Արտաքին տեսք
Արտուազիական որսաշուն | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Բնաշխարհ | Ֆրանսիա |
Առանձնահատկություններ | |
Զանգված | 18-24 կգ |
Հասակ | 53-58 սմ |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Արտուազիական որսաշուն, շների ցեղատեսակ՝ հաստատված ՇՄՖ-ի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտուազիական որսաշունը մեկն է ֆրանսիական որսաշների ցեղատեսակից։ Արտուազիական որսաշների զտարյուն տեսակը գրեթե ամբողջապես վերացավ անգլիական հրացանավարժ շներին բրիկեի հետ անընդհատ խաչասերելու պատճառով։ Այսօր սերունդներն արտուազիական որսաշանը պահում են մաքուր և նրանց թիվը աճում է։ Դրանք օգտագործվում են որսամիս հայթայթելու համար։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հատկանիշները՝ փոքր չափսերով, ամուր մարմնակազմով, լավ համաչափությամբ, լայն գլխով, մուգ աչքերով, խիտ և հարթ բրդե մազածածկույթով, տափակ մեծ ականջներով, դեմքին փոքր կնճիռներով։ Երանգավորումը եռագույն է և բաղկացած է սպիտակ, մուգ կարմիր և ածխային սև գույներից։ Բարձրությունը վզակոթից՝ 51-59 սմ, քաշը՝ 18-24 կգ։