Արտավազդ Սարեցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավազդ Սարեցյան

Արտավազդ Հայկի Սարեցյան (), խմբագիր, բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Աբխազիայի պետական համալսարանը (1983 թվական)։ 1991 թվականից՝ «Համշեն» պարբերականի հիմնադիր-խմբագիր։

Լույս են տեսել Սարեցյանի «Արևաքամի» (1989 թվական), «...Որ մաքուր մնամ» (2001 թվական), «Ափացխա» (2002 թվական), «Էլեգիաներ երևույթների մեջ» (2012 թվական) բանաստեղծությունների ժողովածուները, «Համշեն-20» (2012 թվական) մատենագիտական գրքույկը, կազմել է «Սուխումի հայկական դպրոց» (2006 թվական) գիրքը, «Գրական Համշեն» (2012 թվական) ալմանախը, թարգմանել և հրատարակել է աբխազ հեղինակների գործերից, «Աբխազական առածանի» (2003 թվական) ժողովածուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։