Արտաշես Քալաջյան
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 28, 1971[1] (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Արտաշես Քալաջյան (դեկտեմբերի 28, 1971[1], Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայազգի[2] ռուսաստանցի ֆուտբոլիստ, հարձակվող, կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոչիի ֆուտբոլային ակումբների սան է։ 1991 թվականին պայմանագիր է կնքել Սոչիի «Ժեմչուժինա» ակումբի հետ։ 1992-1993 և 1996-1997 թվականներին խաղացել է «Ժեմչուժինայի» ֆարմ-ակումբում։ 1997 թվականին տեղափոխվել է «Վոլգար», սակայն ոչ մի խաղ չխաղալով՝ վերադարձել է Սոչիի ակումբ։ 1998 թվականի մարտի 28-ին Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ մրցավեճում նորամուտն է նշել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում[3]։ Նույն թվականի հունիսի 17-ին Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում առաջին գոլն է խփել Բարձրագույն խմբում[4]։ 2000 թվականին տեղափոխվել է Նովոռոսիյսկի «Չեռնոմորեց», որի կազմում Ռուսաստանի առաջնությունում մասնակցել է 9 խաղի։ Ընդհանուր առմամբ, բարձրագույն խմբում մասնակցել է 60 հանդիպման և խփել է 6 գնդակ։ Ավարտել է ֆուտբոլիստի կարիերան 2003 թվականին, վերջին թիմը, որտեղ խաղացել է, եղել է «Ժեմչուժինան»։
Խաղացել է լողափնյա ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունում` «Սոչի» (2006), «Ադլեր» (2007), «Վեսնա» (2009) ակումբների կազմում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|