Արվեստի և մշակույթի ամերիկյան կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արվեստի և մշակույթի ամերիկյան կենտրոն
Avenue de New York Paris - Entrée de l'American Center for Art and Culture 1.jpg
ՏեսակAmerican Center for art & culture
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզ
Հասցեavenue de New-York?
Հիմնադրված է1986
Կոորդինատներ: 48°51′47.19″ հս․ լ. 2°17′41.35″ ավ. ե. / 48.8631083° հս․. լ. 2.2948194° ավ. ե. / 48.8631083; 2.2948194
Կայքmonabismarck.org/?lang=en

Արվեստի և մշակույթի ամերիկյան կենտրոն (անգլ.՝ American Center for Art and Culture), ամերիկյան արվեստին նվիրված թանգարան Փարիզում:

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսների, միջոցառումների և կրթական ոլորտի բազմամշակութային ծրագրի միջոցով Ամերիկյան արվեստի և մշակույթի կենտրոնի առաքելություն է այցելուներին ներկայացնել ներկայիս ամերիկյան մշակութային իրադարձությունները` խորությամբ և բազմազանությամբ[1]:

Ներկայիս Կենտրոնն ստեղծվել է 2011 թվականին՝ հիմնվելով «Մոնա Բիսմարկ» հիմնադրամի ժառանգության վրա, որն սկսել է գործել 1986 թվականին՝ հիմնադրի և միակ բարերարի մահից հետո: Ամերիկացի բարերար կոմսուհի Մոնա ֆոն Բիսմարկը իր փարիզյան տունը ու իր ունեցվածքի մեծ մասը նվիրաբերել է «Մոնա Բիսմարկ» հիմնադրամին, քանի որ «նրա երազանքն էր ստեղծել Փարիզում Մշակութային կենտրոն՝ իր մահից հետո ֆրանս-ամերիկյան ընկերությունը հզորացնելու համար»[2]:

2019 թվականի հուլիսի 4-ին Մոնա Բիսմարկ Ամերիկյան կենտրոնը վերանվանվել է Արվեստի և մշակույթի ամերիկյան կենտրոն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենի վրա, Էյֆելյան աշտարակի մոտ Փարիզյան տունը կառուցվել է 19-րդ դարի վերջին: Այն 1950-ական թվականների վերջին ֆրանսիացի դիզայներ Ստեֆանի Բուդինին վերափոխել է այն Մոնա Բիսմարկի համար: Շենքը պատկերվել է Vogue ամսագրի 1928 թվականի համարում[3]:

Շենքի պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. BUSINESS BFM։ «La tendance philanthropique: Mona Bismarck American Center propose l'exposition Wasteland - 04/04»։ BFM BUSINESS (fr-FR)։ Վերցված է 2016-06-06 
  2. Rajakaruna, C. "Mona Bismarck Foundation: Its Background Information and the Role It Plays in the American Community Archived 2016-03-04 at the Wayback Machine.." United States Embassy France. Retrieved 24 Apr. 2013.
  3. "MONA VON BISMARCK." Voguepedia. Vogue, n.d. Web. 24 Apr. 2013. <http://www.vogue.com/voguepedia/Mona_von_Bismarck Archived 2013-05-31 at the Wayback Machine.>

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]